Սյամոյի՝ հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարության ֆոնին էական է դառնում այն հարցը, թե ընտրությունների անցկացման ու դրանց Սյամոյի մասնակցության դեպքում թեկուզ տեսականորեն հասարակության ո՞ր շերտը կարող է քվեարկել Սյամոյի օգիտին: Համենայն դեպս՝ եթե Սյամոն ինչ-ինչ հույսեր կամ հաշվարկներ չունենար, ապա դժվար թե համարձակվեր հանրայնորեն հայտարարել, թե մտադիր է ընտրություններին մասնակցել: Հարցն էլ այն է, թե ի՞նչ սկզբուքնով կամ ինչի՞ց ելնելով է Սյամոն ինչ-ինչ հաշվարկներ կատարել:
Ակնհատ է, որ շարքային հայաստանցու համար այս մարդն օտար է. տոկոս չեն կազմում նրանք, ովքեր թեկուզ մակերեսային պատկերացումներ կարող են ունենալ Սյամոյի մասին: Սյամոյին շատ լավ ճանաչում են գրեթե բացառապես արցախցիները, որոնք ունեցել են անձնական դժբախտություն՝ սեփական մաշկի վրա զգալու նրա գերիշխանության հետևանքները: Հետևաբար՝ Սյամոյի հույսը հենց արցախցիներն են լինելու, որոնց ուղեղները նա փորձելու «կրծել»՝ իր օգտին քվերակել: Այս իմաստով Սյամոն կարող է օգտագործվել հենց Նիկոլի կողմից՝ որոշակիորեն չեզոքացնելու արցախցիներից եկող հնարավոր քաղաքական վտանգը:
Հայաստանում ընտրությունները կեղծվո՞ւմ են, թե՞ ոչ: Թվում է՝ այս հարցն այլևս արդիական չէ, բայց իրականում շատ լավ էլ ակտուալ է, և մանկամտություն կլինի կարծելը, թե Նիկոլին այս տարիներին հաջողվել է վերարտադրվել առանց ընտրակեղծիքների: Ոչ ոք չի մոռացել անցած արտահերթ ընտրությոններում որոշ կարևոր ընտրատեղամասերում արձանագրված հոսանքի «տատանումները»…
Ասել կուզի՝ եթե Սյամոյին չհաջողվի անգամ տոկոս հավաքել, ապա նրա օգտին նկարչություն կարվի, ու վերջում կպարզվի, որ նա հաղթահարել է անցողիկ շեմն ու մտել խորհրդարան: Հետևաբար՝ Սյամոյի հիմնական խնդիրը ոչ թե ձայն հավաքել-չհավաքելն է, այլ ՔՊ-ի միարժեք աջակցությունը ստանալը. դա այնքան էլ հեշտ չէ՝ հաշվի առնելով, որ նրա հարցում իշխանությունների մոտ տարակարծություն է տիրում:
Մի բան, սակայն, միանշանակ է՝ Սյամոյի՝ խորհդարան անցնելը պակաս աղետաբեր չի լինելու, քան 2018-ի ողբեգական իրադարձությունները, իսկ դրանում համոզվելու համար հարկավոր է ընդամենն ուսումնասիրել այլասերված վիրտերի այս արկածախնդիր սիրահարի մութ անցյալն ու թողած հետագիծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել