Սյամոն արձագանքել է ԱՀ նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին՝ սպառնալով մի օր այլևս օրենքի շրջանակներում չխոսել: «Իրան թվում ա՝ բոլորի հետ կարա շանտաժի լեզվով խոսի…իրանց թվում ա՝ ես միշտ խոսելու եմ իրանց հետ օրենքի շրջանակում: Ժողովո՛ւրդ, մի օր օրենքի շրջանակում չեմ խոսելու, խոսելու եմ որպես մարդ, ուղղակի դաստիարակեմ»,-սպառնացել է Սյամոն՝ կոչ անելով խոսել լուրջ հարցերից:
Հիշեցնենք՝ Ներսիսյանը հայտարարել էր՝ ինքն ունի փաստեր, որոնք, եթե հրապարկվեն, «ջրի երես դուրս կբերեն» Սյամոյի գործած հսկայական թալանի մանրասները:
Փաստը, որ Սյամոն «ափերից դուրս է եկել» ու չի կարողացել զսպել էմոցիաները, խոսում է այն մասին, որ իսկապես խոցելի է դարձել. նա հասկանում է, որ եթե Ներսիսյանը փաստերը հանրայնացնի, իր կարիերան կարող է սրընթաց անկում ապրել՝ սառույցի վրա գրելով ապագայի վերաբերյալ բստրած պլանները:
Միաժամանակ հարց է ծագում, թե ի՞նչ կարող է անել Սյամոն: Ահաբեկչությա՞մբ է սպառնում՝ վերհիշելով իր անփառունակ անցյալը, թե՞ այնպիսի եղանակով է բռնություն գոծադրելու, որ շատ շուխուռ չընկնի, շախ չլինի:
Սյամոն հանրությանը հայտնի թերևս ամենախոցելի կերպարն է. նրա կուտակած «գռուզը» այնքան մեծ է ու անտանելի,որ դրա տակ կքելու հավանականությունը դարձել է անքննարկելի: Ուղղակի հարցն այն է, թե կոնկրետ երբ կորոշվի վերջ դնել Սյամոյի քայքայիչ գործունեությանը,երբ կորոշվի հանրայանցնել նրա դիմակը պատռող փաստերը:

Ուշացնելն իմաստ չունի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել