Պարզվում է՝ իշխանության մեջ Սյամոն ունի չուզողների բանակ: Մասնավոևապես՝ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Սյամոյի՝ դիվանագիտական կարիերա անելու փորձերը բախվում են որոշ ՔՊ-ականներից բաղկացած «բետոնե պատին». Ալենը, Միրզոյան Արոն ու նույնիսկ «դեսպան» Մարուքյան Էդմոնը խիստ դեմ են Սյամոյի՝ դիվանագիտական սեղանի շուրջ հայտնվելուն, թուրքերի հետ բանակցելուն՝ համարելով Սյամոյին պրոֆեսիոնալ «կաշի փոխող»:
Բայց ասում են նաև, որ Սյամոն համակիր էլ ունի, և դա համասեռամոլ (ըստ որոշ տեղեկությունների) ԱԽՔ Գրգորյան Արմենն է, ում շնորհիվ էլ Սյամոյին ճանաչում ու գնահատում են Լոնդոնում ու Անկարայում:
Հակառակորդներ ու բարեկամներ ունենում են պրակտիկորեն բոլորը. դա բնական երևույթ է: Այստեղ, սակայն, ուշագրավն այն է, թե հատկապես ինչ սկզբունքից ելնելով են վերոհիշյալ նիկոլականները թշնամացել կամ բարեկամացել Սյամոյի հետ: Այստեղ հատկապես աչքի է ընկնում Գրիգորյան Արմենի՝ Արևմուտքի գլխավոր սիրելիի հանգամանքը՝ ֆիգուր, որ Արևմուտքի պլան «բ»-ի առանցքում է. շատերը հենց նրան են համարում Նիկոլից հետո իշխանության գլխավոր հավակնորդ, որ կարող է Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսը հարյուր տոկոսով շրջել դեպի Արևմուտք՝ Արևմուտքի օգնությամբ կամուրջներ կառուցելով Թուրքիայի հետ: Սյամոյի՝ թուրքերի ու ադրբեջանցիների հետ առանց միջնոդրի հարաբերվելու վերաբերյալ գաղափարների ներշնչման աղբյուրը կարող է հենց Գրիգորյան Արմենը լինել. Սյամոյի մեջ ԱԽՔ-ին դուր է եկել անսկզբունքայնությունն ու մորթապաշտությունը, հանուն սեփական գրպանային շահերի ցանկացածի տակ պարկելու ընդունակությունը:
Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա այս խաղում, ըստ երևույթին, ստանձնել է «անաչառ» արբիտրի դեր՝ ժամանակ առ ժամանակ ականջալուր լինելով տիկին Աննայի խորհուրդներին, որ կոչված են՝ օգնելու սիրելի Սյամոյին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել