Սյամոն առաջարկել է խոսելով մեր ու Ադրբեջանի շահերից՝ Կովկասը դարձնել բարեկեցիկ, իրական զարգացում ապրող տարածաշրջան: «Հակառակ դեպքում ոչ մեկ չի զարգանալու՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Վրաստանը»,-հայտարարել է Սյամոն՝հավելելով՝ պետք չէ «էս պրոբլեմը» փոխանցել գալիք սերունդներին այնպես, ինչպես արվեց հայ-թուրքական «պատմության» պարագայում:

Սյամոյի կոչն ինչ-որ իմաստով հիշեցնում է Սաակաշվիլու՝ Նիկոլին վերջին շրջանում ուղղված կոչերն ու խորհուրդները: Նա էլ, Սյամոյի նման, բարեկեցիկ ու խաղաղ Կովկասի մասին է երազում՝ Նիկոլին խորհուրդներ տալով, թե ինչպես կարելի է դրան հասնել՝ՌԴ-ի հետ թշնամանալով:

Բայց եթե Սաակաշվիլին օտար է՝ օտար հատուկ ծառայություններին ծառայող, ապա հարց է առաջանում՝ ո՞վ է Սյամոն՝ Աննայի բանը սիրող: Սյամոն մեծ երազող է, իսկ երազի բովանդկությունն էլ հայ ժողովրդի շահերի հաշվին խաղաղ ու բարգավաճող տարածաշրջան ստանալն է. Ադրբեջանն ու Թուրքիան միայն հայերի ոսկորների վրա են պատրաստ կառուցել բարեկեցիկ միջավայր, որտեղ կա՛մ առհասարակ հայ չի լինի, կա՛մ կլինեն «սյամոյացած» առանձյակներ:

Սյամյոի հայտարարությունները կրում են ուտոպիստական ու մանիպուլյատիվ բնույթ: նա ադրբեջանցիներին ներկայացնում է որպես երկխոսության պատրաստ կողմ, որի հետ կարելի է պայմանավորվել: Մինչդեռ Բաքուն պայմանագրաունակ երկիր չէ այսօր, և այդ փաստը չի կարող ասկածի տակ առնվել. մարդկանց ծրագրերում Նիկոլի սրտի 29800 քկմ-ն էլ չի մտնում, մաքսիմում՝ Ալեքսանդրապոլ:

Ինչ վերաբերում է հայ թուրքական «պատմությանը», ապա հասկանալի չէ, թե ինչ է նկատի ունեցել Սյամոն սրանով: Այսինքն՝ հայ ժողովուրդը մոռանա՞ անցյալը, մոռանա Ցեղասպանությունն ու նետվի Անկարայի ճա՞նկը, դա՞ է Սյամոյի երազանքն ու սերունդներին միայն լավը ժառանգելու բանաձևը…

Սյամոն ինքն էլ չգիտի՝ինչ է ուզում, ինչու է ուզում, առհասարակ ինչ է շինում էս կողմերում: Փորձում է իմաստուն ներկայանալ, բայց հայտնվում է տխմարի կարգավիճակում, ինչը բնական է. էս մարդը թերուս մեկն է, որին լարել ու մեջտեղ է գցել Նիկոլը՝ «ջրերն անվերջ պղտորելու» հույսով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել