Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի՝ ընդգծելով՝ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով: «Արդեն իսկ այդ հրամանագրով մենք կարող ենք համարել, որ պարոն Շահրամանյանը չեղարկել է իր՝ սեպտեմբերի 28-ին ստորագրած հրամանագիրը։ Այսինքն՝ Արցախի Հանրապետությունը, կառավարությունը և մնացած բոլոր մարմինները 2024 -ից հետո շարունակելու են իրենց գործունեությունը»,-հայտարարել է Վլադիմիր Գրիգորյանը:
Սա վատ նորություն է Սյամոյի համար, որի նպատակը Շահրամանյանին քաղաքականապես չեզոքացնելն է. եթե Արցախի պետական ինստիտուտները չեն լուծարվելու, Արցախը չի լուծարվելու, նշանակում է՝ Շահրամանյանը չի կորցնելու իր լեգիտիմությունը՝ շարունակելով հանդիսանալ դե ֆակտո Արցախի նախագահ՝ փաստ, որը որևիցե կերպ չի կարող տեղավորվել Սյամոյի պլաններում՝ նկատի ունենալով Սյամո-ՔՊ արատավոր հարաբերությունների բնույթը:
Հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ է անելու Սյամոն, մնալու է օդից կախված վիճակո՞ւմ՝ հանրությանը պարբերաբար ի ցույց դնելով իր «աշխարհաքաղաքական գիտելիքները», թե՞ Նիկոլի հետ միասին մի նոր ծրագիր են գծելու՝ ինչպես չկոտրել Իլհամի սիրտը:

Բոլոր դեպքերում Սյամոյի առաջխաղացումը բարդանալու է, իսկ դա վնասաբեր է նաև հայաստանյան իշխանությունների համար, որոնք ցանկանում են Սյամոյի միջոցով լուծարել ամեն արցախյանը՝ առիթ տալով հայ ժողովրդին՝ Ստեփանակերտի մասին լալահառաչ երգեր հորինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել