Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր բանակցություններ են սկսվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք զենքի գործարքի շուրջ նոր բանակցություններ սկսվե՞լ են Հայաստանի և Ռուսաստանի միջև:

«Չեմ բացառում»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը չհամաձայնեց այն տեսակետին, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան՝ ընդգծելով, որ հայ և ռուս ժողովուրդները բարեկամ ժողովուրդներ են:

 «Կա հակակրանք այն քաղաքականության, այն քայլերի նկատմամբ, որոնք վերջին տարիների ընթացքում իրականացվել են»,-ասաց նա:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ավելի վաղ հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության նոր համաձայնագրեր են քննարկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել