Դերասանուհի Հասմիկ Խոջյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է ամանորյա ֆոտոշարք դստեր՝ Նարէի հետ, որին կից պատմել է նախատոնական զգացողությունների մասին.

«Ուզու՞մ եք անկեղծ լինեմ ես բացարձակ տրամադրություն չկա ոչ պատրաստվելու ու ոչ էլ որևէ հավաքույթ անելու: Տարին դիմավորելու եմ հայրական տանը ու տոնական մի քանի օրերին էլ այնտեղ կլինեմ, իսկ հարցին, թե բա մյուսները չե՞ն նեղանա, որ չգնաս շնորհավորելու կամ իրենք քո տուն չգան, կպատասխանեմ այսպես. եթե կլինեն մարդիկ, ովքեր չեն հասկանա ինձ իմ էմոցիոնալ պահերին և կնեղանան, ուրեմն ասելիք չունեմ, բայց ամեն դեպքում, կարծում եմ՝ բոլորն էլ կհասկանան: Այս տարի նաև ՆարԷի կյանքի առաջին Նոր Տարին է ու ինքն արժանի ա, որ հիշվող նկարներ/վիդեոներ ունենա այս տարի: Ես ամեն ինչ անում եմ, որ իմ բալիկն իրեն երջանիկ զգա (բոլոր մայրիկների պես), երբեմն նույնիսկ անում եմ բաներ, որոնք այնքան էլ համապատասխան չեն իմ էմոցիոնալ դաշտին տվյալ պահին»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Hasmik Khojyan (@hasmikkhojyan)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել