Վերջին հրաժեշտը՝ արտիստին: Սիրված երգիչ Արա Մարտիրոսյանին մտերիմները, ընկերներն ու երկրպագուները վերջին անգամ ճանապարհեցին Արամ Խաչատրյան համերգասրահից՝ ծափահարություններով ու նրա «Հերիք է սիրտ» երգի ներքո:

Երգիչը կյանքից հեռացել էր դեկտեմբերի 15-ին՝ սրտի կանգի հետեւանքով: Նրա մահից 40 օր առաջ մահացել էր մայրը, ինչը ընկերների խոսքով՝ ծանր էր ազդել նրա՝ առանց այն էլ հիվանդ սրտի վրա:

Արա Մարտիորոսյանի կյանքը կարճ էր, նա ֆիզիկապես հեռացավ ընդամենը 46 տարեկանում, բայց մնաց իր երգերով ու սիրված կերպաարով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել