ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին Գռզոն թռել է Երևանի քաղաքապետարանի դեմքին ու բացի այն, որ ներկայացրել է մի շարք առաջարկներ՝ ինչպես կարելի է քաղաքում կյանքը հեշտացնել, հայտարարել է, որ քաղաքապետարանի պաշտոնյաները հատուկ ուզում են, որ հասարակությունը դժգոհություն հայտնի: «Ասեմ՝ ինչու: Որովհետև նախկինում այլ մեթոդներ են եղել, այլ ձևով են աշխատել, այլ մոտիվացիա ա եղել, էսօր աշխատավարձով էդ մոտիվացիան չկա, բայց կա հստակ մի բան՝ էդ մոտիվացիան չկա, գնացեք, այլ տեղ աշխատեք, բայց էդտեղ աշխատող մարդը պետք է էդ նորմերի մեջ աշխատի: Ես խնդիր եմ տեսնում…»,-հայտարարել է ջղայնացած Գռզոն:

Իհարկե, գուցե Գռզոյին, ինչպես և մյուս քաղաքաբնակներին, Երևանյան կյանքը խիստ անկատար է թվում այնքան, որ որոշել է օբյեկտիվորեն մուննաթ գալ քաղաքապետարանի վրա՝ ամբողջ սթաֆին «փռելով ասֆալտին»: Ակնհայտ է, սակայն, որ իրական կամ հիմնական պատճառը դա չէ. Գռզոյի ու Ավինյան Տիկոյի «ջրերը նույն առվով չեն հոսում», ու չնայած տարբեր փորձեր են եղել՝ հերքելու սույն փաստը, բայց դրանք հաջողությամբ չեն պսակվել. դե փոքր քաղաք է, ու շատ դժվար է այստեղ ինչ-որ գաղտի բան անել, ասել կամ նույնիսկ մտածել:

Գռզոյի քննադատությունն իրականում ուղղված է եղել ոչ թե առանձին չինովնիկներին, այլ՝ չինովնիկապետ Տիկոյին:«Կուժ քեզ եմ ասում, կուլա դու լսիր» սկզբունքով Գռզոն իրականում Ավինյան Տիկոյին է մեղադրել քաղաքի կառավարումը տապալելու ու չուզողների «ջրաղացին ջուր լցնելու» համար՝ հասկացնելով, որ ոչ միայն իր, այլև Հակոբյան Աննայի «միակ տղամարդու» աչքն ուշիուշով Տիկոյի վրա է, ու եթե այսպես շարունակվի, կյանքը վերածվի քաոսի, Տիկոյի համար այս ամենը լավ չի վերջանա՝ հատկապես նկատի ունենալով այն, թե ինչպիսի դժվարությամբ Նիկոլին հաջողվեց նրան նստեցնել քաղաքապետի աթոռին: Նիկոլն ուզում է, որ Ավինյան Տիկոն շատ չթփրտա ու միշտ հիշի՝ ում թրաշի շնորհիվ է հասել քաղաքապետի պաշտոնին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել