Փորձելով մատնանշել Նիկոլի մեղավարությունը 44-օրյա պատերազմում կրած պարտության հարցում՝ Սյամոն հայտարարել էր, թե նրա մեղքը, մասնավորապես, ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է եղել:

Հարց է առաջանում՝ արդյոք այդ կադրային քաղաքակնության մի մասնիկն էլ Սյամոն չի՞ եղել՝ նկատի ունենալով նրա կյանքում տեղի ունեցած այն հեղափոխությունը, որ բերեց Նիկոլն իր հետ. նա էր, որ Սյամոյին ազատեց բանտից, նա էր, որ վերջինիս առաջ «կանաչ լույս վառեց»՝ մտնելու Արցախ այն դեպքում, երբ արցախցիները գործնականում նողկում էին Սյամոյից: Վերջապես նրա աչքի առաջ ու իմացությամբ էր, որ պետք է ձևավորվեր Աննա-Սյամո սիրային դաշինքը՝ գիտակցաբար բունկերներում վարի տալու Արցախը:

Անկասկած, Նիկոլի կադրային քաղաքականության ամենամեծ բացթողումը, հանցավոր սայթաքումը Սյամոյին «պռախոդ» տալն էր, որը, ի դեպ, Արցախը հանձնելու նախապայմաններից մեկն էր. է՛լ ո՞վ, եթե ոչ արցախցիերի կողմից մերժված ու ատելի Սյամոն պետք է գլուխ բերեր այդ հույժ խրթին գործը, որը հորով-մորով անելու համար էլ աշխարհաքաղաքական կենտրոնները փոխադարձ համաձայնությամբ Նիկոլին «ընտրյալ թագավոր» էին կարգել Հայաստանի գլխին:

Ընտրել էին, ր վարի տար թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը՝ հզորացնելու Ադրբեջանը. նոր ձևավորվող աշխարհակարգում, երևում է, Իլհամին առանձնահատուկ դեր են հատկացրել աշխարհի տերերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել