Ադրբեջանը պատրաստվում է ընտրատեղամասեր բացել նաև Արցախում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Իվանյանում, Մարտակերտում: «Խանքենդիում՝ հենց այն շենքում, որն այցելել է Ադրբեջանի նախագահը, քվեարկելու են ադրբեջանցի ընտրողները։ Յուրաքանչյուր քաղաքացի, ով 18 տարեկան է, պատմության մեջ կմնա՝ առաջին անգամ քվեարկելով այս շենքում»,-հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Փանահով Մազահիրը:

Այս կապակցությամբ տեսական հարց է առաջանում՝ եթե Սյամոն մնացած լիներ Արցախում, պարիկը գլխին՝ չճողոպրեր Հայաստան՝ ստանալով իրավունք քվեարկելու Արդբեջանում անցկացվելիք ընտրություններին, Իլհամին ձայն կտա՞ր:

Հարցի պատասխանը միանգամայն դրական է. նա այդպես չվարվելու պատճառ չէր ոնենա՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրան այդպս էլ չհաջողվեց բարեհաջող կարիերա անել Ացրախում այն ժամանակ, երբ այն դեռևս հայկակնա էր, երբ թուրքն այն չէր ամբողջությամբ բռնազավթել: Վերջիվերջո, եթե չլիներ Իլհամն ու նրա, Նիկոլի միջև կայացած գործարքը, Սյամոն երբեք չէր կարողանալու դուրս գալ այն ֆինանսական անդունդից, որում գտնվում էր նախքան պատերազմը: Այնպես որ՝ իր ներկայիս բարեկեցության համար նա միանշանակորեն պարտական է Իլհամին, ինչը հիմնավոր պատճառ է սեփական ձայնը տալու ապշերոնյան բռնապետին:

Սյամոն շնորհակալ է Իլհամից հատկապես մի բանի համար. թուրքը վրեժ լուծեց այն մարդկանցից, որոնք, ճանաչելով Սյամոյին, թույլ չէին տվել նրան պատիժ դառնալ ժողովրդի գլխին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել