Վերջերս լրագրողների հետ ճեպազրույցում Սյամոն բավական խանդավառված էր խոսում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին: Զգացվում էր, որ նա ինչ-որ հույսեր է կապում դրանց հետ: Հիմա, երբ կարծես թե «ջրվում է» այդ թեման առնվազը տեսանելի ապագայի կտրվածքով, հարց է առաջանում, թե արդյոք Սյամոյի՝ հեռուն գնացող պլանները շանս կունենա՞ն՝ իրագործվելու, թե՞ ոչ: Խնդիրն այն է, որ նոր ընտրությունները, բնականբար, նոր սկիզբ են ենթադրում, իսկ ցանկացած նոր սկիզբ սամոյտիպ վայ գործիչների համար ինչ-որ նոր բաներ է խոստանում:Համենայն դեպս՝ նրանց այդպես թվում է. եթե Սյամոյին այդպես չթվար, ապա նա այդքան խանդավառված չէր խոսի լրագրողների հետ արտահերթ ընտրությունների հնարավորության մասին:

Սյամոյի ճակատագիրը մեծապես կախված է այն հարցից, թե ինչ ճակատագրի կարժանանան Արցախի պետական մարմինները: Եթե դրանք իսկապես լուծարվեն ու ստեղծվի կառավարությանը կից արցախցիների խնդրով զբաղվող հատուկ մարմին, ապա այստեղ Սյամոյի շանսերը մեծ են, եթե՝ ոչ, ուրեմն՝ Սյամոյի «բանը բուրդ է», քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչ հիմնավորմամբ Նիկոլը կարող է նրան Հայաստանում որևիցե լուրջ պաշտոն վստահել նհատկապես որ Սյամոն որևիցե հեղինակություն չի վայելում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել