Փաստերը հուշում են, որ Գռզոյին հաջողվել է Ոստիկանության հետ հատուկ հարաբերությունների մեջ մնել՝ լուրջ փողեր բռնելով: Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 13-ին Ներքին գործերի նախարարության հերթական ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով կնքված պայմանագրի գինը կազմել է մոտ 14 մլն դրամ, որը հոսելու է Գռզոյի գրպանը. մատակարարը հերթական անգամ Գռզոյի «Սիլ ինշուրանս» ընկերությունն է,որ «ԿԱՍԿՈ» և «ԱՊՊԱ» ապահովագրական ծառայություններ է մատուցելու իրավապահներին: Այս տարվա ընթացքում, հիշեցնենք, նույն Ոստիկանությունը նույն ընկերությունից իրականացրել էր մոտ 14000 դոլարի գնում, իսկ տարեսկզբին լնքված գործարքը հասել էր մոտ 40000000 դրամի:

Իհարկե միայն Ոստկիկանությունը չէ, որ ակտիվորեն օգտվում է Գռզոյի ընկերության մատուցած ծառայութնյուններից, բայց այս պետական օղակի հետ այդ ընկերութնան կնքած պայմանագրերն սկապես հասնում են աստղաբաշխական գումարների:

Ինչո՞վ է դա պայմանավորված: Դա, իհարիե, պայմանովրված է Գռզոյի առանձնաշնորհյալությամբ ու ազդեցիկ դիրքով ու մեկ էլ՝ Ոստիկանության տրամադրությնա տակ գտնվող տրանսպորտային միջոցների առատությամբ: Լիներ Գռզոն ասենք Աղազարյան Հովիկի կարգի մեկը, դժվար թե թույլ տային պետական բյուջեի հաշվին ծաղկեցներ բիզնեսները նույնիսկ այն դեպքում, եթե նրա վերոհիշյալ ընկերույթունը մի գլուխ ավելի լավ որակի ծառայություններ մատուցեր, քան մրցակիցները:

Այդպես է «նոր Հայաստանի» բանը. գռզոներինն է այս երկիրը, իսկ մնացյալներն ընդամենը բիոզանգված են՝ տուգանքի մատերիալ հանդիսացող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել