Խանումյան Հայկը ձևացրել է, թե իբր ինքն ու շեֆն ուրախ չեն, որ արցախցիները, տնավեր վիճակում, այսօր հայտնվել են Երևանի փողոցներում՝ ունենալով անորոշ ապագա: Ըստ նրա՝ Սյամոն զգուշացնում էր արցախցիներին, որ եթե շարունակվի այնպես, ինչպես կա, բոլորը հայտվելու են Երևանի փողոցներում՝ փախստականի կարգավիճակով: «Պետք չի վատ մարգարեությունների սպասել: Պետք է կանխել հենց այդ վատ մարգարեությունները: Այսինքն՝ պետք է գործից հասկացող մարդկանց լսել, հասկանալ, գոնե զրուցել հետը…»,-ասել է «մարգարեի» հետևորդը:

Խանումյան Հայկը, փաստորեն, առաջարկում է կանխել չարագույժ մարգարեությունները: Իսկ կարելի՞ է իմանալ՝ ինչպե՞ս: Սյամոն կարծես թե տվել է այդ հարցի պատասխանը, երբ արցախցիներին առաջարկում էր իրենց գլխին վերակացու կարգվել: Ա՛յ եթե արցախցիները խելացի լինեին ու Սյամոյին արքա հռչարկեին, այսօր Արցախը թրքացած չէր լինի, արցախցիներն էլ Երևանի փողոցներում «օդից կախված» չէին մնա՝ ընկնելով Նիկոլի լամուկների հույսին:

Խանումյան Հայկի մոտ հարց չի՞ ծագում՝ բա լավ, մի՞թե արցախիներն այդքան «խերից փախած» էին, որ չնշմարեցին իրենց «փրկել» ցանկացողին: Իրականում նա էլ գիտի, որ արցխցիները հազար անգամ կնախընտրեն իրենց ներկայիս վիճակը, քան Սյամոյին սեփական գլխին իշխանի կարգավիճակում տեսնելը, քանի որ մարդիկ հավ չեն ու հիշողություն ունեն, չեն մոռացել հեռավոր 90-ականները, երբ ջահել Սյամոն, սեփական բանի ձեռքը կրակն ընկած, աղջիկների ու կանանց էր փչացնում, տեռորի ենթարկում ողջ Արցախը, սպանում ու հոշոտում, թալանում ու մաղբուն անում մարկդանց ունեցվածքը:

Օրենքով Սյամոն այսօր ոչ թե պետք է քաղաքական հավակնություններ դրսևորեր, այլ ընկած լիներ բերդը, բայց քանի որ Նիկոլի երկրում ենք ապրում, ստիպված ենք հանդուրժել նրա ազատությունը, որին երկար չի մնացել, ու հեռու չէ հատռուցման պահը, որ շատերի համար անսպասելի է գալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել