Դերասանուհի, հաղորդավարուհի Անի Խաչիկյանն ինստագրամյան իր էջում կիսվել է ֆոտոշարքով, որին կից գրել է. «Ինչ-որ հերթական խաչմերուկում կանգ առա և առաջին անգամ մտածեցի,կամ գուցե էլի էի մտածել ,երբ փոքր էի, երազներս էլ առանց ոսկորների ու հատուկ պարապած մկանների,որ խաչմերուկը նախ չի պարտադրում հենց այս պահին ու անսխալ որոշում կայացնել, այն ուղղակի կա, ոնց կան եղանակները կամ այլ համաստեղությունները օրինակ, պետք է պարզապես հարաբերվել և վերջ,փորձել համադրումները գուցե: Ընտրությունը միայն 4 ճանապարհները չեն,կարելիա մեջտեղում անշարժ կանգնել ,կամ մտնել հողի տակ, ասենք և կարելի է բարձրանալ,թռչել,վեր,շատացնել նախ թթվածինը,հետո տեսապատկերը,լայն տեսնել համայնը. անվախ,խաղաղ,անկախ` այս և այն ,բոլոր խաչմերուկներից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել