Հայտնի է, որ Հայաստանի ներկա կարգավիճակով ազերիների հետ տետատետ բանակցությունները կարող են ահռելի վնասներ պատճառել Երևանին՝ սեփական շահերը պաշտպանելու որևիցե շանս չթողնելով: Այս իմաստով Երևանի համար կենսական է համարվում Ադրբեջանի հետ երրորդ կողմի միջնորդությամբ բանակցությունները, քանի որ այն որոշակի իմունտիտետ է հաղորդում Նիկոլի կողից ջախջախված մեր երկրին:

Պարզվում է, սակայն, այս ճշմարտությունը կասկածի տակ են որոշել դնել իշխանությունները. «դեսպան» Մարուքյան Էդմոնը, Հ1-ի Պետոյի եթերում հեռվից- մոտիկից գալով, ակնարկել է, որ եթե ազերիները շատ պնդեն,ապա իրենք դեմ չեն լինի որևիցե երրորդ երկրում առանց միջոնդների երկկողմ հանդիպման գնալ ազերիների հետ՝ միաժամանակ պնդելով, թե միջնորդների գործառույթը չարժե գերագնահատել: Ընդ որում՝ Էդմոնը տվել է կոնկրետ Վրաստանի անունը՝ այն նշելով որպես երկկողմ հանդիպման հավանական վայր:

Հայտնի է, որ Իլհամը մի քանի անգամ հայտարարել է ու Նիկոլին առաջարկել հանդիպել տետատետ հենց Վրաստանում, ինչին ի պատասխան հայկական կողմից հնչել են բացասական արձագանքներ: Մինչդեռ հիմա, փաստորեն, Էդմոնին Նիկոլն ուղարկել է Հ1-ի եթեր՝ «ավետելու», որ հանուն օտարների շահի Հայաստանը պատրաստ է նաև այս հարցում ազերիներին զիջել: Ճիշտ է՝ Էդմոնն այս սցենարը դեռևս ընդամենը հավանական է համարել, այլ ոչ թե անխուսափելի, բայց ակնհայտ է, որ քիչ-քիչ ցանկանում են մարկդանց «ականջին կաթեցնել» մի բան, ինչը կարող է Հայաստանի համար կործանարար լինել:

«Խաղաղության պայմանագիր» ասվածն իրականում Հայաստանի կապիտուլյացիան է արձանագրելու, ու որպեսզի այդ կապիտուլյացիան լինի հնարավինս համապարփակ ու շնչելու տեղ չթողնող, Իլհամն իր պայմաններն է առաջ քաշել նույն Արևմուտքի առաջ, իսկ վերջինս էլ, քանի որ շատ է ցանկանում նավթ ծծել, որոշել է Իլհամին չմերժել: Արևմուտքի համար կարևոր է հարավային գազային միջանցքի անվտանգությունը, ինչը չտորպեդահարելու դիմաց Իլհամը հայկական շահերի հաշվին կրկին բոնուսներ է ստացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել