Փորձելով գովաբանել իր ստնտու Սյամոյին՝ վերջինիս լամուկ Խանումյան Հայկը մեղադրել է Արցախի ու Հայաստանի նախկին իշխանություններին շեֆի հորդորներին ականաջալուր չլինելու համար. Սյամոն, ըստ Հայկոյի, դեռ 2013-ին նամակ է ուղղել Արցախի ու Հայաստանի ղեկավարներին՝ նկարագրելով այն պատերազմը, որ տեղի ունեցավ 2020-ին:

Սյամոյին «մարգարե» հռչակած Հայկոն այսպիսով փորձել է սեփական շեֆին ներկայացնել որպես մեծ ստրատեգ, հորդորներն անտեսվել են ոչ միայն Նիկոլի, այլև նախկին իշխանությունների կողմից: Բայց արդյոք կարելի՞ է մեղադրել նախկին իշխանություններին, եթե վերջիններս դիվանագիտական հարթության մեջ արձանագրել էին փայլուն հաջողություններ՝ նախաստորագրելով մի այնպիսի փաստաթուղթ, որը, եթե չտորպեդահարվեր Սյամոյի սիրուհու ամուսնու կողմից, ապա այսօր արցախցիներն ուղղակի երանության մեջ կգտնվեին՝ համեմատած այն դժոխքի հետ, որ ՔՊ-ն բոլորի գլխին բերեց:

Ակնհայտ է, չէ՞, որ եթե Հայաստանը չունենար նախկին իշխանությունների ջանքերով կուտակած համապատասխան պոտենցիալ, իրենից ոչինչ չներկայացներ, ապա 2017-ին չէր նախաստորագրվի Արցախը դե ֆակտո անկախ միավոր դարձնող փաստաթուղթը, որ երաշխավորելու էր արցախպցիների՝ իրենց հողում խաղաղ ապրելու իրավունքը:

Ասել կուզի՝ Սյամոյական լոլոներն ու ինքնահսատատման փորձերը կոնկրետ նախկին իշխանությունների մասով անհիմն են, մերկապարանոց և նպատակ ունեն՝ Նիկոլի մեղավորությունը մեղմելու, պատասխանատվության ամբողջ բեռը «խեղճ հարիֆի» վրա չթողնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել