Դատելով ամենայնից՝ Սյամոն որոշել է Նիկոլից մարզպետի պաշտոն պոկել: Նման հետևություն կարելի է անել, մասնավորապես, հետևելով նրա գլխավոր քարոզիչ Խանումյան Հայկի՝ արդեն ձանձրալի դարձած նույնաբովանդակ հայտարարություններից. Նա կրկին խոսել է Հայատանի մազերի ու,մասնավորապես, Սյունիքի թերբնակեցման խնդրից՝ հայտարարելով, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի հետ հենց մարզերի թերբնակեցման պատճառով:

Պատճառը, որը մատնանշել է Խանումյան Հայկը, իհարկե, հորինովի է. Մոնղոլիան, օրինակ, որի տարածքը ավեի քան 1,5 մլն քկմ է՝ Հայաստանի տարածքից ավելի քան 50 անգամ մեծ, ունի ընդամենը մի քանի միլիոն բանկչություն և համարվում է աշխարհի ամենանոսր բնակեցված երկրնեից մեկը, բայց ի անակնկալ Սյամոյի, այդ երկիրն այսօր անվտանգային ոչ մի խդիր չունի: Հետևաբար՝ Հայաստանն Արցախի ճակատագրին կարող է արժանանալ ոչ թե այն պատճառով, որ որոշ գյուղեր նոսր են բնակցեված, այլ՝ այն, որ Հայաստանի ղեկավարությունն է թրքական ստրուկի վերածված՝ պատրաստ կատարել իր տիրոջ բոլոր ցանկությունները:

Բայց այստեղ ամենահետաքրքիրը Հայաստանի կամ Մոնղոլիայի ընդհանրությունների ու տարբերություների հարցը չէ, այլ՝ Սյամոյի պրոբլեմը: Ինչո՞ւ են հուզում Սյամոյին հայաստանյան մարզերի խնդիրները, կամ մարզե՞րն են հուզում, թե՞ Արցախիցները: Երևի հույս ունի բոլոր արցախցիներին կուտակել կոնկրետ մի մարզում ու այդպիսով Նիկոլի մոտ բարձրացնել համապատասխան մարզի մարզպետ դառնալու հարցը. դե է՛լ ով, եթե ոչ Սյամոն ամենից լավ գիտի, թե ինչ լեզվով է պետք Հայաստանում ծվարած արցախցիների հետ հարաբերվել, որ վերջում իշխանությունների համար լավ լինի,ու գոհ մնան բոլորը:

Սյամոն իր հինգերոդ կետը կտեսնի, բայց ինքն իրեն հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակում չի տեսնի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել