Պարզվում է՝ Սյամոն ինքն իրեն աշխարհաքաղաքական գիգանտ է երևակայել՝ իր քարոզիչներին հրահանգելով հայտարարել, թե Հայաստանը թքած ունի ներկա ու նախկին նվաճողների վրա, քանի որ հիմա կա Հայաստանի Հանրապետություն, կա 3 մլն Հայաստանի Հանրապետութան հպարտ քաղաքացի: Մասնավորապես՝ Օսիպյան Արթուրն է այս մասին հայտարարել՝ հետևություն անելով, որ մենք պետք է մեր ազգային շահը ձևակերպենք:

Ազգային շահ ձևակերպելը, իհարկե, անրհարժեշտություն է, սակայն տվյալ դեպքում մարազմի է նմանվում այդ շահի ձևակերպման ելակետին առնչվող հարցը. Նիկոլի պսևդոհեղափոխության շնչով արված այս հայտարարությունը, որն իրականությունից այնքան կտրված է, որքան երկիրը՝ երկնքից, ի ցույց է դրվում Սյամոյի նիկոլականությունը՝ նույնիսկ անկախ նրա կամքից:

Մասնավորաբար՝ հարց է առաջանում՝ ինչի՞ց է Սյամոն ենթադրում, որ Հայաստանի քաղաքացիները նույնիսկ այսքանից հետո հպարտ են մնում այնքան,որ փոքրիկ Հայաստանը կարող է իրենը թելադրել աշխարհաքաղաքական գիշատիչներին: Սյամոն ակնհայտորեն մնացել է ՔՊ-ական սին լոզունգների տակ: Ավելի ճիշտ՝ ոչ թե ինքն է մնացել,այլ փորձում է միամիտտների «ուղեղն ուտել» ու ստեղծել տպավորություն, թե Նիկոլով հզոր ենք, կարող ենք, թելադրող ենք և այլն: Մինչդեռ իրականությունն այն է, որ ՔՊ-ն ոչնչացրեց հայի արժանապատվությունը, Հայաստանը վերածեց թուրքի ոտքի կոխանի՝ տալով Սյամոյին հնարավորություն՝ հնարավարինս շատ բան առնել բերանը:

Սյամոն արժանապատվության հետ իր հաշիվները վաղուց է մաքրել՝ ոտով-գլխով տրվելով փողին,ու քանի որ ներկա պահին որպես փողի աղբյուր դիտարկում է հենց Նիկոլին, ուստի պրոպագանդան էլ Նիկոլին հաճո ոճի մեջ է տանում՝ իր նվիրվածությունն ապացուցելու կրքոտ Աննային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել