Առստամյան Գևորը Շահրամանյանին ու նրա թիմին, առհասարակ Արցախի իշխանություններին խորհուրդ է տվել հետ նահանջել քաղաքական դաշտից ու համապատասխան փաստաթղթերը փոխանցել նոր մարդկանց, նոր թիմի, որ շուտով ձևավորվելու է. ձևավորելիք նոր թիմը, որի մեջ ընգրկվելու են պատմաբաններ ու իրավաբաններ, աշխատելու է Եվրամիության ու միջազգային հարթակների հետ՝ Արցախի հարցը «իրավական ակտերի» հիման վրա լուծելու:
Զգացի՞ք մանիպուլյացիայի աստիճանը… Փաստորեն՝ Սյամոն նպատակ ունի բանակցել եվրոպացիների հետ՝ Արցախի հարցի արդար կարգովորմանը հասնելու: Պարզ հարց է առաջանում՝ եթե աշխարհը չի համենում արցախցիների ապագայի վերաբերյալ բանակցել Արցախի ազգընտիր իշխանությունների հետ, որոնք Արցախի ժողովրդին են ներկայացնում, Սյամոն ո՞վ է, որ նրա հետ «լեզու թրջեն»: Աննայի բանը բերանը պարբերաբար առնող բիձուկի թափն ու հեղինակությունը կհերքի՞ Արցախի ժողովուրդ ներկայացնելու, եթե հայտնի է,որ ի սկբանե Սյամոն դեմ է եղել նույնիսկ Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս գտնվելուն՝ հայտարարելով, թե նրանք, ովքեր նման ծրագրեր ունեն, արկածախնդիրներ են:
Հերթական մուտիտն է Սյամոն իր քարոզիչների օգնությամբ մեջտեղ գցում՝ վաստակելու արցախցիների աջակցությունը՝ չհասկանալով, սակայն, որ ոչ ոք հիմար չէ՝ նրան թուրք չհամարելու, որպես Նիկոլի գործակից չընկալելու. արցախցիների շրջանում ավանակներ չկան, որ սյամոների ու նրա թուլեքի հետ այսքանի ցհետո հույսեր կապեն կամ խաբնվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել