Սյամոյի վայ քարոզիչներից Առստամյան Գևորը հայտարարել է, թե Արցախի իշխանությունները Արցախը համարել են «ֆիրմա»՝ այն վերածելով իրենց համար փողի, եկամտի աղբյուրի: Նա դա ասել է, ըստ էության, որպեսզի ընդգծի Սյամոյի «ազնվությունը» ու «նվիրվածությունը» Արցախի հողին՝ միաժամանակ լուծելով նրա համար կոնկրետ խնդիրներ՝ նկատի ունենալով, թե ում հետ է ներկա պահին Սյամոն մրցակցում:
Աբսուրդ է, իհարկե, երբ նմաններն այլոց են ինչ-որ բանի համար մեղադրում՝ անձամբ ներքաշված լինելով Արցախի առուծախի մեջ: Հետաքրքիր է՝ Սյամոյի մանր քարոզիչներն ինչու քննարկման առարկա չեն դարձնում 44-օրյայում մեր կրած պարտութան հարցն այն դեպքում, երբ բազմիցս են հնչել մեղադրանքներ՝ ուղղված Սյամոյին այն մասին, որ նա ևս լուրջ բաժին է ունեցել Արցախի համար Իլհամի՝ Նիկոլին մուծված փողերից: Խոսքը, մասնավորապես, միլիոնավոր դոլարների մասին է, որոնց շնորհիվ Սյամոն նստեց X7-ի ղեկին:
Ցավոք, անբարո ժամանակներում ենք ապրում, երբ թալանչիներն առաջինն են գոռում՝ բռնեք գողին: Գոռում են, որ իրենց հանցանքը կոծկվի, գոռում են, որ թուրքերի հետ կնքած գործարկը չբացահայտվի.սյամոների դարնն է,ինչ կարող ես անել, հիմա նրանց ժամանակն է՝ բ*զությամբ փող բռնելու, այլոց անհիմն զրպարտելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել