ԶԼՄ-ներից մեկի կողմից Հադրութի դիվիզիայի հրամանատարին Անդոնի հանձնաժողովում լսել-չլսելու վերաբերյալ ուղարկված գրավոր հարցմանն ի պատասխան ասել են, որ հարցաքննությունը տեղի չի ունեցել, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների
հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտված են:

Սա նշանակում է, որ Սյամոյի հարցաքննությունն ու դրա ընթացքում վերջինիս տված ցուցմուքններն Անդոնը բավարար է համարել՝ «իրականությունը բացահայտելու»: Ակնհայտորեն որոշել են ռիսկի չդիմել, որպեսզի Սյամոյին սուտ չհանեն վերջնարդյուքնում, քանի որ հրամաատարը կարող էր Հադրութի ու Շուշիի անկման վերաբերյալ բարձրացնել անպիսի հարցեր, տալ այնպիսի ցուցմունքներ, որոնք «ջրի երես դուրս կհանեին» Սյամոյի հյուսած ու նրա իսկ կողմից խնամքով թաքցվող դավադրության կարևոր մանրամասները: Իսկ Սյամոյին բռնեցնել ստի մեջ Անդոնը սկբունքորեն չի ուզում՝փորձելով հենց նրա ստի վրա կառուցել իր կեղծ թեզերը, խզբզել մի այնպիսի պատկեր, որ ոչ միայն իրականության հետ որևիցե աղերս չի ունենա, այլև պարզերես կանի թե՛ Նիկոլին, թե՛ Աննայի սիրելիին, որ սկսել է բեղերը թրաշել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել