Բաքվի բարբարոսական վարչախումբը փորձում է որպես, իբր, «բարի կամքի» դրսևորում մեզ և «միջազգային հանրությանը» վաճառել դեռևս երեք տարի առաջ իր իսկ ստանձնած պարտավորության կատարումը հայ ռազմագերիներին ազատ արձակելու առումով։
Հայկական կողմից ազատ արձակվող Բաքվի երկու բաշիբոզուկներից մեկը, մարդասպան է՝ Հայաստանում խաղաղ բնակիչ սպանած մարդասպան, որին, ամենայն հավանականությամբ, Բաքվի բարբարոսական վարչախումբը «կհերոսացնի»։
Սակայն գլխավոր «հերոսը», բնականաբար, կրկին կլինի Բաքվի բռնապետը, որովհետև հենց «նա է հերոսաբար ազատում» խաղաղ հայ սպանած իր բոլոր տականքներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել