«Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովի ժամանակ Իլհամը «կոկորդիլոսի արցունքներ է թափել»՝ Արցախի հետ տեղի ունեցած ողբերգության համար մեղադրելով հայրեիս: «Նրանք համաձայնել են հանդիպման գալ միայն սեպտեմբերի 20-ից հետո։ Այն բանից հետո, երբ մենք արդեն որոշել էինք ուժ կիրառել՝ մեր ինքնիշխանությունը վերականգնելու համար, նրանց ներկայացուցիչը եկավ Եվլախ։ Եվ եկել է ոչ թե մեկ, այլ՝ երկու անգամ։ Հարցն այն է, թե ինչո՞ւ նա ավելի շուտ չէր գալիս բանակցությունների։ Եթե նրանք դա անեին ավելի վաղ, ապա հակաահաբեկչական գործողության անհրաժեշտություն չէր լինի»,-հայտարարել է ցինիկ ազերին:

Իհամը, իհարկե, ստում՝ միաժամանակ առաջ մղելով Սյամոյի կողմից պարբերաբար արտաբերվող սուտ թեզն այն մասիմ, թե Արցախի ղեկավարության՝ թուրքերի հետ բանակցությունների մեջ մտնելու չկամությունն է պատճառը, որ ամեն ինչ ստացվեց հենց այսկերպ: Նկատենք, որ Իլհամը նման հայտարարությամբ հեշտացնրել է նաև ՔՊ-ականների գործը՝ Արցախի հետ կատարվածի ողջ մեղքն ավելի հեշտորեն բարդելու Շահրամանյանի վրա: Մինչդեռ հայտնի է, որ շահրամանյանը երբեք դեմ հանդես չի եկել ազերիների հետ բանակցելուն. Արցախի ու Բաքվի միջև եթե եղել են բանակցւոթյուններ, ապա դրանք եղել են հենց Շահրամնյանի կառավարման շրջանում:

Սյամոն, անկասկած, առիթավորվելու է ու իր «պոշլի» պրոպագանդիստների միջոցով չի դադարելու «բոչրկա գլորել» Արցախի ղեկավարության ուղղությամբ: Կքարոզեն, թե ա՛յ եթե անսային Սյամոյի կոչերին կամ իշխանությունն իրեն զիջեին, հայասեր Իլհամը Արցախը չէր հայաթափի:

Կգտնվե՞ն, արդյոք, միամիտներ, որոնք կտրվենայս սին քարոզչութանը, թե՞ միամիտներ է՛լ չեն մնացել՝ բարդացնելով Սյամոյի գործը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել