Հարցին՝ որքանո՞վ արցախցիները կհամախմբվեն Սյամոյի շուրջը, եթե նրա հանրահավաքներին շատ քիչ թվով մարդիկ էին մասնակցում, Խանումյան Հայկը լոպազացել է բա թե՝ հենց դրա պատճառով է, որ այսօր Երևանում են, այլ ոչ թե Ստեփանակերտում: «Ա՛յ թեկուզ եթե սեպտեմբերի 9-ին մեծ թվով մարդիկ հավաքվեին, և էդ մի պատգամավորը չտատանվեր ու Սամվել Շահրամանյանին ձայն չտար, վստահ եմ, որ իրադարձություններն այլ հունով կգնային…»,-ասել է Հայկոն:

Հարց՝ իսկ ստեփանակրետում ի՞նչ էր անելու Սյամոն, Մեհրիբանի հետ քաղցր թե՞յ էր վայելելու՝ թեյախմությունից հետո էլ բերանը վերցնելով, ի՞նչ էր անելու Սյամոն, որ չարեց Շահրամանյանը,թե՞ աշխարհաքաղաքական իրավիճակն էր Սյամոն վերադասավորելու՝ ստիպելով օտարներին հրաժարվել Արցախը հայաթափելու գաղափարից:

Խանումյան Հայկի ձայնը տաք տեղից է դուրս գալիս,ու նա չի ցանկանում խոստովանել, որ եթե Սյամոն իսկապես գերհերոս լիներ, ապա Արցախից պարիկապատ գլխով չէր ճողոպրի, հետո գար Հ1-ի Պետոյի տաղավար ու երջանիկ դեմքով ինչ-որ անհասկանալի բաներ դուրս տար՝ չարախնդալով:

Սյամոն Մեհրիբանի հերոսն է, այլ ոչ թե արցախցիերի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել