Իշխանությունները մերժել են հատկացնել գումար՝ մարզերում բնակարաններ գնելու համար, և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, որ նույն իշխանությունների ու նրանց պրոքսի Սյամոյի կողմից բազմիցս հայտարարվել է այն մասին, որ պետությունը պատրստ է անել ամեն ինչ՝ արցախցիներին հատկապես մարզերում տեղավորելու ու նրանց տնավորելու համար: Մասնավորապես՝ նույն Խանումյան Հայկը չի դադարում ամեն առիթով բարբառել, թե պետք է արցախցիներին տեղավորել մարզերում ու նրանց ապահովել կայուն բարձր եկամտով: Նա դա ասում է՝ «աչոկ հավաքելու» հույսով, բայց, փաստորեն, պարզվում է՝ առաջարկը՝ յուրաքանչյուր արցախցի ընտանիքին 50000 դոլար տալու, ՔՊ-ի իշխանությունների սրտովը չի եղել:

Այս առումով մի շատ հետաքրքիր հարց է առաջանում՝ արդյոք իշխանությունների նման կեցվածքը Սյամոն ու իր մանկլավիկները կմեկնաբանե՞ն ինչ-որ կերպ, թե՞ կձևացնեն՝ իբր ոչինչ էլ չի պատահել ու լյոխ լյավա:

Կասկած չկա, որ ոչ մի սյամոյական արարած Նիկոլի հասցեին մի թթու խոսք անգամ չի ասի, եթե նույնիսկ Նիկոլը բոլորին կառափնարան ուղարկի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել