Խանումյան Հայկը մեկնաբանել է Սյամոյի այն մերկապարանոց պնդումը, թե կարող է ապահովել արցախցիների տունդարձն այն դեպքում, եթե համախմբվեն իր շուրջը: Նա, մասնավորապես, տեղեկացրել է, որ Սյամոն այդ հարցի շուրջ աշխատում է՝ իրենց տեսակետները համաձայնեցնելով: «Երբ որ դրա արդեն հնարավորությունը կլինի, դրա շուրջ կսկսվի աշխատել»,-հայտարարել է Հայկոն՝ մատնանշելով միջազգային դատարանի կայացրած միջանկյալ որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին պատասխանել, թե ինչպես է պատրաստվում իրականացնել այդ ամենը:

Սյամոյի չստացված փիառշիկը բացարձակ «յուղ է վառել».Սյամոն իրականում չի ծրագրում արցախցիներին տուն վերադարձնել, այլ նման հայտարարություններով ջանում է իբր ինքն իրենից լիդեր կերտել, մարկանց հիմարի տեղ դնել, խաղալ արցախցիների զգացմունքների վրա: Նա շատ լավ գիտի, որ Իլհամի շահերց չի բխում Արցախում հայերի գոյությոնը, և քանի որ թուրքերի շպիոնն է՝ Երևանում, հետևաբար՝ օբյեկտիվորեն չի կարող շահագրգիռ լինել արցախցիների տունդարձի հարցում:

Սյամոյին այլ բան է պետք՝ Հայաստանից արցախցիների արագ արտագաղթը կամ նրանց թվի էական կրճատումը, կառավարության ու խորհդարանի լիարժեք լուծարումը, ՀՀ կառավարությանը կից համապատասխան մարմնի ստեղծումն ու դրա միջոցով հնարավորինս շատ փող քերելը: Իհարկե, գուցե իրապես դեմ չլիներ Արցախիցների տունդարձին, եթե Իլհամն Արցախի սատրապ կարգեր Սյամոյին, բայց քանի որ նման բան նույնիսկ տեսականորեն անհնարին է, ուստի Սյամոյին արցախիների հայրենիք վերադարձը հակացուցված է. եթե գնան Արցախ, բա է՛լ ինչպես է գրասենյակ բացելու ու փող քերելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել