Խանումյան Հայկն արցախցի պաշտոնյաներին մեղադրել է պատասխանատվություն կրելու անընդունակության համար՝ բռնագաղթի ճանապարհին արձանագրված պայթյունը կանխել չկորղանալու, նորմալ տարհանում չիրականացնելու, ինչի պատճառով ճանապարհին բազմաթիվ մարդիկ են մահացել: «Չի կարելի փողոցից մարդուն բերել-նշանակել պաշտոնի»,-հայտարարել է Հայկոն՝ հավելելով՝ պաշտոնը նախևառաջ պատասխանատվություն է, հանրության կողմից տարբեր հարվածներ ստանալու պատրաստակամությունն է, ծանր պահերին ոչ պոպուլիստական որոշումներ կայացնելու ընդունակությունն է, մինչդեռ մի շարք պաշտոնյաներ զբաղված են «ֆեյքեր» վարձելով ու ինքնագովազդով:
Հարց է ծագում՝ արդարացի՞ է, երբ այս ամենի մասին Սյամոյի «ֆեյքն» է բարբառում:
Օրինակ՝ երբ Սյամոյին փողոցից, ավելի ճիշտ՝ բերդից միանգամից Արցախի ԱԽՔ էին սարքում, նա դրա համար կրո՞ւմ էր պատասխանատվություն: Եթե կրում էր, բա ինչո՞ւ ոչինչ չարեց՝ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղությամբ ռազմական օպերացիան կանխելու: Մեխի գլո՞ւխ էր, թե՞ գիտակցված էր լռել՝ թուրքին առաջխաղացման հնարավորություն տալու, Հադրութն ու Շուշին գրավելու, նոյեմբերի 9-10-ի փաստաթղթի ստորագրումը անխուսափելի դարձնելու: Կամ եթե պատասխանատվություն կամ թեկուզ ամոթ ունենա, Արցախի հետ այսպես վարվելուց հետո ներկայումս արցախցիների գլխին կանգնելու հավակնություններ կունենա՞, կեղտոտ խաղերի մեջ կմտնի ու «պղտոր ջրում ձուկ կորսա՞»…
Միակ բանը, որ արել ու անում է Խանումյան Հայկի շեֆը, ֆեյքաբուծությունն ու դրա միջոցով սեփական փիառը կազմակերպելն է տարբեր ԶԼՄ-ներով, իսկ գլխավոր «ֆեյքն» էլ Խանումյան Հայկն ինքն է՝ շեֆից ոչնչով չտարբերվող: Այնպես որ՝ նախքան այլոց վրա բիծ բռնելը, լավ կլինի՝նախ սեփական «աչքի գերանը տեսնել» ու հետևություններ անել, եթե, իհարկե, մի քիչ նամուս է մնացել:

Նամուսն ու Սյամոն միմյանց հակադիր երևույթներ են՝ իրար բացառող…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել