Որոշ տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե հատկապես ինչ է բարբառել Սյամոն Անդոնի հանձնաժողովում: Ըստ այդմ՝ Սյամոն հիմնականում խոսել է Սամվել Շահրամանյանի մասին. փորձել է ՔՊ-ականներին համոզել, թե իբր Շահրամանյանն Արցախի նախկին նախագահների և Դաշնակցության միջոցով Արցախում ծրագրված իշխանափոխություն է իրականացրել, որ այն հանձնեն, իսկ հետագայում նաև Հայաստանում իշխանափոխություն իրականացնեն։

Այս ինֆորմացիան կարելի է միանմագմայն հավաստի համարել՝ նկատի ունենալով Սյամոյի հետապնադած իրական նպատակները: Ներկա փուլում նա քնում-արթնանում է՝ գլխում միայն մեկ կպչում մտքով՝շահրամանյանին հնարավորինս վնասելու, նրա փոխարեն արցախցիների առաջնորդ դառնալու: Այլ հարց այս պահին Սյամոն չի լուծում, ու չնայած հայտարարել է, որ իր առաջարկները առնվազն առայժմ իշխանությունները մտադիր չեն ընդունել, սակայն նա հույսը չի կորցնում՝ ցանկանալով ինչ-որ կերպ բավարարել իր ուռճացված ամբիցիաները:Դրա համար ՔՊ-ին վախ է ներշնչում առ Շահրամանյան: Իսկ հիմնական մեսիջը հետևյալն է՝ եթե Արցախում է Շահրամանյանը դավեր նյութել ՔՊ-ի դեմ, ապա դժվար չէ կռահել, թե ինչ կարող է Հայաստանում անել: Հետևաբար՝ իշխանությունների շահերից է բխում նրան չեզոքացնելն ու իրեն Արցախցիների գլխին վերակացու կարգելը. այդպես ոչ միայն կկարողանան միասին լուրջ փողեր բռնել, այլև քաղաքական առումով ապահով կլինեն, և արցախցիները երբեք Նիկոլի դեմ ծպտուն անգամ չեն հանի նույնիսկ այն դեպքում, եթե Հյաստանի կեսն էլ անկալվելկի ա նվան տակ թուրքին հանձնվի:

Թե ինչ ռեակցիա կտան ՔՊ-ում Սյամոյի «մուտիտներին», թերևս կերևա առաջիկայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել