Կոմեդիան ավարտվեց սեպտեմբերի 3-ին: Դիմակազերծումը՝ նույնպես: «Արևմտամետների» և «ռուսամետների» միջև այս բեմականացված պայքարում կար ճշմարտության միայն մեկ հատիկ: Հայ վերլուծաբանները՝ բոլորն անխտիր՝ և՛ «արևմտամետները», և՛ «ռուսամետները», համակարծիք էին, որ մենք ամեն գնով պետք է խուսափենք Հայաստանն ու Արցախը Արևմուտքի և Ռուսաստանի միջև կռվախնձորի վերածելու պատուհասից: Այս մոտեցումը ընդհանրական էր և ապացուցում էր, որ մեր «արևմտամետները» և «ռուսամետները» իրականում հայամետ են: Ի տարբերություն իշխող վարչախմբի, որը ո՛չ արևտմամետ է, ո՛չ ռուսամետ, այլ միմիայն իշխանամետ և իշխանատենչ: Իշխանությանն ամեն գնով տիրապետելու մոլուցքը ստիպեց վարչախմբին սեփական ազգին նայել բոլոր սրբությունները դրժող անասնագողի աչքերով, որը գողության հետքերը կորցնելու համար պատրաստ է հոտը վաճառել ցանկացած մեկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել