Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ արդեն ավանդական դարձած «Տարվա երգ» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունը:
Գերհագեցած լուսային շոու ծրագրով, պարային նոր ու բարդագույն բեմադրություններով, ամենասպասված մրցանակաբաշխությունն այս տարի հոբելյանական էր և նվիրված «Արմենիա TV»-ի 25-ամյակին։  
Նշենք, որ որակյալ երաժշտությունը հեռուստաընկերության եթերի անբաժանելի մասն է: Հեռուստաընկերության տարբեր երաժշտական նախագծերը բացահայտել են տաղանդավոր երիտասարդների և ճանապարհ հարթել դեպի երաժշտական աշխարհ։

Հայաստանի տարբեր անկյուններից և աշխարհի տարբեր ծայրերից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր էին ժամանել ինչպես հայազգի սիրված արտիստներ, այնպես էլ հատուկ հյուրեր, որոնց հայ հանդիսատեսը ընդունեց մեծ ոգևորությամբ։

Ավանդական դարձած ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությaնը ներկա էր նաև BlogNews.am-ը,ով խոսեց հայտնիների հետ օրվա կարևորության մասին:

«Մեր ազգը կարիք ունի ուրախանալու, դրա համար շատ կարևոր են նման միջոցառումները, լավ երգերը»,-մեզ հետ զրույցում ասաց Արտաշ Ասատրյանն ու հավելեց,-«Շատ լավ օր է լինելու, շատ լավ հիշողություններով ենք հեռանալու այստեղից։ Մեղվի նման ամբողջ տարի Ասատրյանները աշխատում են, շատ նոր նախագծեր ունենք, որոնք եկող տարի կներկայացնենք»:

Իսկ հարցազրույցներից խուսափող Արկադի Դումիկյանը, այս անգամ որոշեց անկեղծանալ՝ պատմելով BlogNews-ին գալիք տարվա նորությունների մասին: Արտիստը խոստացավ, որ 2024-ին նորություններ շատ են լինելու, նույնիսկ օրերը չեն հերիքում, և մեկ ամսվա մեջ գուցե միանգամից երեք երգ թողարկվի։
Իսկ անդրադառնալով մրցանակաբաշխությանը՝ երգիչն ասաց․«Համոզված եմ, որ այս համերգը սպասված է, ամենակարևորը մարդկանց սերն է, իմ համար դա է մրցանակը։ Ուզում եմ այստեղից գոհ գնան»:

«Տարվա երգ»-ը վարում էին Նազենի Հովհաննիսյանը, Ներսես Ավետիսյանը, Իվետա Մուկուչյանը եւ Գարիկ Պապոյանը:
Մրցանակները տրվեցին ստեղծագործական ակտիվության և  «YouTube»-ում ամենաշատ դիտումներ ունենալու համար։

«Տարվա երգ» մրցանակին արժանացան Գարիկն ու Սոնա Ռուբենյանը, Արսեն Շախունցը, «Արցախի ձայները», Սոնան, Արա Մարտիրոսյանը, Դավիթ Գրեգն ու Ռաֆը,  Սարո Թովմասյանը, Սոֆի Մխեյանը, Արմենչիկը,  Արամեն, 3.33-ը, Նունե Եսայանը, Էրիկը, Ներսիկ եւ Արաբո Իսպիրյանները, Արտաշ եւ Գրիշա Ասատյանները, Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը, Արման Հովհաննիսյանը, Արկադի Դումիկյանը, Արմենչիկը, Project LA-ը, Արամ MP3-ն, Արփին, Իվետա Մուկուչյանը, Արտեմ Վալտերը:

Առաջին անգամ «Տարվա երգ»-ը կայացավ Երևանում, և առաջին անգամ մրցանակաբաշխությանը ներգրավված էին չափազանց մեծ թվով արտիստներ, թե՛ Հայաստանից, թե՛ արտասահմանից:
Հայերեն կատարումներով ուրախացրին երկրպագուներին արտասահմանից ժամանած արտիստները՝ Ավրաամ Ռուսսոն, «Բրավո Մետեխի» խումբը, Ալեքսանդրոս Տսոպոզիդիսը:

Մրցանակաբաշխության հատուկ հյուրը Թաթա Սիմոնյանն էր:

BlogNews-ը նաև Ձեզ է ներկայացնում հետաքրքիր կադրեր մրցանակաբաշխության աստղային հրավառությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել