Պատասխանելով հարցին՝ 44-օրյա պատերազմը կանգնեցնելու քանի՞ հնարավորություն է եղել, Սյամոն ասել է՝ ոչ մի: Ըստ Սյամոյի՝ պատերազմի ժամանակ ուժեղն է թելադրում իր կամքը, իսկ Ադրբեջանի նպատակն է եղել Շուշին գրավելն ու միայն դրանից հետո պատերազմը դադարեցնելը:

Պատերազմի դադարեցման հնարավորության վերաբերյալ ցայսօր հնչած կարծիքները, ինչպես կարելի է արձանագրել, միմյանց հակասում են արմատապես. ՌԴ ղեկավարը պնդում է, որ նման հնարավորություններ եղել են, իսկ ահա Հայաստանից հնչող հայտարարությունները ոչ միանշանակ են. Սյամոյի նմանները պնդում են՝չի եղել, իսկ ահա նույն Նիկոլը կարծես թե չի փորձում Պուտինի հայտարարություններին հակադրվել:

Ցանկացած ողջամիտ մարդու մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ է ի վերջո տեղի ունեցել, ովքե՞ր են ստում, նրանք, ովքեր պնդում են՝ նման հնարավորություն եղել է, թե՞ Սյամոն:

Թող ոչ ոք չկասկածի, որ սուտասանի դերում Սյամոն է հանդես գալիս: Նպատակն էլ ՔՊ-ական իշխանության «երեսը լվանալը» ու պատերազմում հեղված արյան ու պարտության ողջ մեղքն ադրբեջանցիների վրա բարդելն է: Սյամոյին թվում է, թե եթե Նիկոլին անմեղ հանի, վերջինս տակ չի մնա ու իրեն կպարգևատրի, իսկ թե ինչ պարգև է Սյամոն ակնալում, մեկ անգամ չէ, որ բարբառել է տարբեր հարցազրույցներում:

Սյամոն Նիկոլին լավ չի ճանաչում. Աննայի մարդը թքած ունի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել