Ladynews.am-ը գրում է.

Գեղեցիկ մաշկը կնոջ գրավչության գրավականն է: Ինչքան էլ մենք ծածկենք այն հագուստով, մազերով, միևնույն է, մեր բոլոր չարչարանքներն ապարդյուն կլինեն, քանի որ գունատ, անխնամ մաշկը աչքի է զարնում:

Մաշկը թարմ և գեղեցիկ պահելու համար, բացի ամենատարբեր դիմակներից, քսուքներից, պետք է օգտագործել նաեւ մթերքներ, որոնք նպաստում են դրան: Այս մթերքները միշտ ձեռքի տակ են, կարող եք գնել յուրաքանչյուր խանութից և բացի օգտակար լինելուց, նրանք նաև համեղ են:

Առաջին տեղում ջուրն է: Այն օրգանիզմի ճիշտ աշխատանքի աղբյուրն է: Մեր օրգանիզմի շուրջ 70 տոկոսը բաղկացած է ջրից, որը չարժե անխնա կորցնել: Որպեսզի Ձեր մաշկը լավ վիճակում լինի միշտ, շատ օգտագործեք ջուր:

Հաջորդը ավոկադոն է: Սա մեծ քանակությամբ սնուցող նյութերի աղբյուր է՝ վիտամին A, D, E, K, որոնք պաշտպանում են մաշկը ազատ ռադիկալներից, iսկ ճարպերի և սպիտակուցների միջոցով օգնում են պահպանել խոնավությունը:

Մեղրը հայտնի է նրանով, որ թուլացնում, հանգստացնում է օրգանիզմը, հանգստացնում է նաեւ մաշկը: Օգնում է պահպանել խոնավությունը՝ մաշկին տալով առողջ փայլ:

Կաթը, ինչպես մեղրը, օգնում է խնամված, գեղեցիկ մաշկ ունենալ: Այն նաև երիտասարդացնող ազդեցություն ունի: Խորհուրդ է տրվում կաթը խմել գոլ վիճակում և քնելուց առաջ:

Յոգուրտ. ևս մեկ մթերք, որն օգնում է խնամել մաշկը: Այն քչացնում է ծակոտիների քանակը, փայլ է հաղորդում: Յոգուրտը պարունակում է ցինկ, որը օգնում է կորյակների դեմ:

Վարսակի սնուցող հատկությունն օգտակար է ամբողջ օրգանիզմի համար, այդ թվում՝ նաև մաշկի:

Կիտրոնի հյութը համարվում է մատչելի, բայց հիանալի միջոց մաշկի խնամքի, տոնուսի պահպանման համար: Մաշկին քսելու դեպքում այն կհեռացնի մահացած բջիջները, ինչը կօգնի մաշկին առողջ գույն ստանալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել