Հարցին՝ Արցախն ո՞վ հանձնեց Ադրբեջանին, Սյամոն պնդել է, թե դա տեղի է ունեցել բոլորիս միահամուռ ջանքերով, իսկ լրագրողի պատասխան հարցին՝մենք չենք հանձնել, դուք հանձնե՞լ եք, Սյամոն ճքմեղացել է.«Ես չէ…բոլորդ միասին էդ Արցախը խեղել եք, չեք թողել՝ որևիցե մի բան արվի, և էդ՝իշխանության հետ միասին…: Արցախի, Հայաստանի բոլոր ժողովրդի հետ միասին»:

Սյամոյի պնդումները «նո քոմենթ» ժանրից են, իհարկե, բայց ակնհայտ է, որ նրա այս հայտարարությունները հետևանք են նաև այն ցուցգցվանքի, որի ճիրաններում հենց հիմա նա գտնվում է. մի կողմից՝ շատ դժվար է հերքել անհերքելին, մյուս կողմից՝ է՛լ ավելի դժվար է ուղիղ խոստովանել, որ Արցախի հանձնման հարցում թուրքերին անգնահատելի ծառայություններ մատուցած ամենահիմնական դեմքերից մեկն էլ հենց ինքն է հանդիսացել՝ Նիկոլի հետ միասին: Այս իմաստով Սյամոն Նիկոլին է նմանակել՝ իր մեղքը որևիցե կերպ չընդունող:

Ուղղակի հարց է ծագում՝ եթե նախկին իշխանությունները, որոնց մեղքն է ընկնել այս օձը, ոչինչ չէին արել հանուն Արցախի, ապա որտեղի՞ց Արցախին այն՝ միլիարդավոր դոլարների հասնող ղենքը, որը մեկօրյա պատերազմից հետո հանձնվեց Ադրբեջանին: Այդ զենքն ինքն իրե՞ն էր եկել-հասել Ստեփանակերտ, թե՞ Սյամոն էր իր փողերով գնել ու այն հայրենիքին նվիրաբերել:

Սյամոն էլ գիտի, որ «յուղ է վառել», բայց քանի որ այլ ելք չուներ, ստիպված շատ ծիծախղելի ու նույնքան անպատվաբեր վիճակում է ինքն իրեն դրել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել