Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս էիք բանակցում ադրբեջանցիների հետ, երբ դրա մասին պրակտիկորեն ոչ ոք տեղյակ չէր՝ հաշվի առնելով Շահրամանյանի այն հայտարարությունը, որ ադրբեջանցիներն էլ են իր հետ զրույցում հերքել Սյամոյի հետ բանակցելու վերաբերյալ տեղեկությունները՝ վերջինս խնդրել է չլսել ամեն մեկին: «Քննություն է ընդանում: Շահրամանհանին երևի կհրավիրեն էնտեղ, կծանոթացնեն և՛ դրա հետ՝ կա՞, թե՞ չկա, էղե՞լ ա, թե՞ չի էղել, և՛ մնացած ձեր բոլոր հարցերին»,-ասել է Սյամոն լրագրողներին:

Սյամոն, իհարկե, չէր կարող ինքն իրեն հերքել ու ասել, որ պարզ խաբեբա է: Բայց այստեղ ուշագրավը մեկ այլ բան է՝ Անդոնի հանձնաժողովի վրա հույս դնելն ու դրան հղում անելը: Ո՞վ չգիտի, որ այդ հանձնաժողովն ի սկզբանե ստեղծվել է՝ 44-օրյա պատերազմում մեր կրած պարտության հանգամանքները կոծկելու համար, ասել կուզի՝ հանրությանը խաբելու: Եթե Սյամոն ու Անդոնը, կոպիտ ասած, մի մարդ են, ապա բնականաբար, մեկը մյուսի կեղտը չի կարող ջրի երես դուրս բերել: Ընդհակառակը՝ այն հնարավորինս պետք է կոծկել, որ դրա հետ մեկտեղ ջրի երես դուրս չգա սեփականը:

Այնպես որ՝ Սյամոյի՝ թուրքերի հետ «բեղուն» բանակցությունների մասին խնդումները, ինչպես նախկինում,այնպես էլ հիմա, մերկապարանոց են թվում,և սա այն դեպքն է, երբ Անդոնի՝ Սյամոյի հետ պայմանավորվածության համաձայն գործին խառնվելը միմիայն խորացնելու է կասկածները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել