Սյամոն կրկին վերահաստատել է իր այն պնդումը, որ Նիկոլի կողմից ստորագրված նոյեմբերի 9-10-ի փաստաթուղթը դավաճանություն է եղել: «Նորից եմ ասում՝ ամսի 9-ին, այո՛, փատաթուղթը դա դավաճանական է, և որևիցե խնդիր էդտեղ չկա…»,-Նիկոլին անարգանքի սյունին է գամել Սյամոն:

Չէ, Սյամոյի հետ հաստատ ինչ-որ բան է կատարվում: Նա, ըստ երևույթին, կյանքից ու Նիկոլից հիասթափվել է. եթե այդպես չլիներ, ապա լրագրողների կողմից նույնիսկ ուղղակիորեն ձևակերպված հարցից խուսափելու ձև նա կգտներ՝ հաշվի առնելով ճամարտակելու, «ուխոդ» լինելու հարցում նրա ունեցած մեծ ընդունակությունները: Օրինակ՝ ժամանակին, երբ որ նրան նմանատիպ հարցեր էին ուղղում, նա անմիջապես սլաքներն ուղղում էր ընդդիմության կողմը, իշխանություններին պաշտպանում: Այնինչ հիմա, փաստորեն, Նիկոլին դավաճան է հռչակում՝ մոռանալով, սակայն, որ այդ դավաճանության կարևոր մանսնիկն էլ ինքն է հանդիսանում:

Երկու բացատրություն կարող է սրան լինել՝ կա՛մ Սյամոն իսկապես Նիկոլի հետ լուրջ տարաձայնություններ ունի, կա՛մ շոու է անում՝ Անդոնի հանձնաժողովի պատիվը բարձր պահելու նպատակով: Փորձում է իբր անաչառ երևալ, չհերքել ակնհայտն ու հավաստի թվալ:

Նիկոլին «հագնելու» տարբերակը քիչ հավանական է, քանի որ Սյամոն նախ՝ նրա հանցակիցն է, ապա՝ Նիկոլից դեռ ակնկալիք ունի՝ Կառավարությանը կից ստեղծվելիք մարմնի տեսքով, որի միջոցով ծրագրում է լուրջ փողեր «լվանալ», ավելի հարստանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել