Պարզվում է՝ Սյամոն որոշել է իր վերաբերմունքը փոխել Արցախի խորհրդարանի հանդեպ. նրա կեղտոտ բերանի դերում հանդես եկող Խանումյան Հայկը հայտարարել է, թե Արցախի ԱԺ-ն Սյամոյի հետ «շատ նորմալ» աշխատելու է, որևէ հակասություն չի կարող լինել: Հարցին՝ իսկ այդ դեպքոմ ինչո՞ւ էին շարունակաբար վարկաբեկում ԱԺ-ն, մեղադրում Սյամոյին մերժելու համար, մինչդեռ հիմա, փաստորեն, խոսվում է համագործակցության մասին, Խանումյան Հայկը պատսխանել է.«Դե հիմա էլ արդեն տեսել են, չէ՞, որ ինքն էր ճիշտը, իրենք սխալ են: Գոնե էդ չե՞ն տեսել: Չե՞ն տեսնում, որ Ստեփանակերտում՝ Վերածծնդի հրապարակում նիստեր չեն անում, այլ՝ Երևանի սրճարաններում, թե՞ չեն զգացել, որ Արցախը կորցրել են նաև իրենց քայլերի պատճառով: Էդ ամեն ինչը հեշտ կառավարելի է, և կարծում եմ՝ պատգամավորերից շատերը նույնպես զղջացել են իրենց վարքագծի համար»:

Ի՞նչ է կատարվել Սյամոյի տվայտված հոգում, ինչը ստիպել է Խանումյան Հայկին նման տեսակետ հայտնել՝հետ կանգնելով ավելի վաղ որդեգրած սկզբունքներից: Ենթադրելի է, որ Սյամոն իր համար շանս է նշմարել՝ քիչ-քիչ պատգամավորներին իր կողմը քաշելու, նրանց իրենով անելու ու նման կերպ մի բանի տեր դառնալու: Ակնհայտ է, որ եթե Սյամոն ցանկանում է Կառավարությանը կից ստեղծվելիք գրասենյակի տերը դառնալ, ապա ստիպված է լինելու ուղիներ փնտրել՝ շփման եզրեր գտնելու: Գործնականում Սյամոյին պետք է իր համար պաշտոն պոկել, իսկ թե դրան հասնելու համար ում տակն է պետք փորել, ում հետ համագործակցել կամ բերանն առնել, էական չէ: Օրինակ՝ կասկած չկա, որ այսօր Արցախի պետական ինստիտուտների լուծարմանը կողմ արտահայտվող Սյամոն երբեք նման բան չէր անի, եթե ասենք Շահրամանյանի փոխարեն ինքը լիներ պաշտոնի:

Սյամոյի համար չկա սկզբունք,չկա գաղափար: Կան միայն նյութական նկրտումներ՝բերանը հնարավորինս շատ բան առնելու համար…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել