Պնդելով, թե Արցախի պետական ինստիտուտների գոյությունը խոշոր հաշվով իմաստ չունի, քանի որ ոչ մի խնդիր էլ Շահրամանյանը չի լուծում՝ Խանումյան Հայկը կրկին գովազդել է «հատուկ ծրագրերի իրականցման գրասնեյակի» գաղափարը՝պնդելով,որ այդ դեպքում արդեն արցախցիներին օգնելը դժվար չի լինի:

Այն, որ Արցախի պետական մրմինները կամ հենց նախագահը դժվարանում է լուծել արցախցիներին հուզող խնդիրները, հետևանք է ՀՀ իշխանությունների ունեցած վերաբերմունքի: Եթե ՔՊ-ն դավադիր ուժ չլիներ, թուրքի հարճը չլիներ, ապա Արցախի պետական ինստիտուտների բանուգործն այսօր պետք է հենց արցախցիներին օգնելը լիներ, նրանց ու Կառավարության միջև յուրատեսակ կամրջի դեր խաղալը, որի շնորհիվ մի կողմից՝ խնդիրների լուծումը կդառնար առավել դյուրին ու հասցեական, մյուս կողմից՝ Արցախի ղեկավարությունը կիմանար իր հստակ անելիքը, պրակտիկ դաշտում չէր լինի այն պարտադրված պասիվությունը, որը հետևանք է ՔՊ-ական իշխանության բռնած դիրքի:

Բայց ոչ, Սյամոյի քիմքին այլ բան է հաճելի՝ այնպիսի մի բան, որ «ասիչը» ինքը լինի: Ա՛յ հենց այդ նպատակով էլ Խանումյան Հայկը գովազդում է Կառավարությանը կից գրասենյակի ստեղծման գաղափարը, որ մի կողմից՝ կատարելապես զրոյացնի Արցախի պետական ինստիտուտների գոյության պրակտիկ նշանակությունն ու իմաստը՝ հիմք ստեղծլով դրանց վերջնական լուծարման համար, մյուս կողմից՝ Սյամոյի համար տրամպլին ապահովի՝ հետագայում քաղաքական հավակնություններ դրսևորելու համար:

Բայց արդյոք Սյամոյին շատ թրփոշացնելը խորքային առումով ձենտո՞ւ է Նիկոլին՝ հաշվի առնելով նրա ամբիցիաները…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել