Մեղադրելով արցախյան ղեկավարությանը թուրքերի հետ ուղիղ երկխոսությունից խուսափելու համար՝ ստրկամիտ Խանումյան Հայկը հայտարարել է,թե պետք էր ի սկբանե 92թ.-ի տրամաբանությամբ Արցախը շարժվեր, երբ տեղում էին լուծվում հարցերը, Երևանը կատարում էր որոշակի լոգիստիկ դեր, ֆինանսավորում էր, ինչն էլ ստիպում էր մնացյալ կետնրոններին հաշվի նստել իրողությունների հետ:

Այս խոսույթը շատ է շահարկվում Սյամոյի ու նրա մանկլավիկների կողմից՝ հատկապես ծաղկեցնելու համար Սյամոյի «հերոսական» կերպարը. իբր Սյամոն այնպիսի մի հերոս էր, որ կարողանում էր իր քաջությամբ ձեռնոց նետել մոլորակին ու բոլորոին իրենը պարտադրել՝ նվաճելով Ադրբեջանը:

Այս տխմար թեզը կատարելապես սնամեջ հորինվածք է ու պիտանի է միայն աշխարհաքաղաքականությունից, մեծ, գլոբալ քաղաքականությունից ոչինչ չհասկացող մասսաներին մանիպուլացնելու համար:

Իրականությունն այն է, որ արցախյան ճակատում ո՛չ Սյամոն, ո՛չ էլ մյուսները ոչ մի էական ձեռքբերման չէին հասնի, եթե այդ ձեռքբերումներն արմատապես հակասեին համաշխարհային գերտերությունների գլոբալ շահերին. որպեսզի մեր կարգի երկրները որևիցե ձեռքբերում ունենան, հարկավոր է գերտերություններից առնվազը մեկի աջակցությունը: Արցախյան առաջին պատերազմում մեր անհաջողություններն ու հաջողությունները մեծապես կախված են եղել Ռուսաստանի կեցվածքից. սկզբում մեծապես աջակցում էին թուքերին, իսկ հետո վերագնահատեցին իրենց կեցվածքն ու բռնեցին հայերի կողմը՝օգնելով ստանալ այն քարտեզը, որը գոյատևեց մինչև «Նիկոլի թիվը»:

Հետևաբար՝ Սյամոյի ճտի պնդումները հակասում են օբյեկտիվ իրականությանը. պատմական այս փուլում ստացվեց այնպես, որ համաշխարհային գերտերություններից և ոչ մեկին պետք չեկավ անկախ Արցախի գոյությունը, իսկ Նիկոլն էլ, բնականաբար, չվիճարկեց գերտերությունների այդ դիրքորոշումը՝ սեփական իշխանությունը հարվածի տակ չդնելու համար: Հետևաբար՝ Արցախը միայնակ մնալու պատճառով էր, որ հանձնվեց ազերիներին, այլ ոչ թե Արցախի ղեկավարության մոտ քաղաքական կամքի բացակայության:

Որքան էլ ոգեղեն իմաստով անհաղթելի լինես, անհնար է ֆիզիկայի օրենքներին հակառակվելը կամ աշխարհի տերերին ձեռնոց նետելն այն դեպքում,երբ նրանք ամեն ինչ արդեն որոշել են քո փոխարեն, հաշվարկել իրենց շահերը, որոնցում դու, ցավոք, տեղ չունես: Տեղ կունենայինք թերևս, եթե Նիկոլը չլիներ Հայաստանի վարչապետը, Սյամոն էլ՝ Աննայի սրտի ասպետը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել