Մինչ Նիկոլը շարունակում է ազգին ավետել մեր երկորւմ աշխատատեղերի ու գրանցված թվի աննախադեպ աճի մասին՝ պարբերաբար թարմացնելով այս ոլորոտւմ գրանվող «ռեկորդները»,Սյամոն տակից իր գործն է անում՝ այդ աշխատաշուկայից դուրս մղելու Արցախից բռնագաղթած մեր աղետյալ հայրենակիցներին. արցախցիները դժգոհում են, որ Հայաստանի տարբեր պետական հիմնարկներում հրաժարվում են իրենց աշխատանքի ընդունել՝ ներքին կարգով պատճառաբանելով, թե հրահանգ ունեն՝ չընդունելու աշխատանքի, քանի դեռ Արցախցիները չեն փոխել անձնագրերը և չեն հրաժարվել Արցախի քաղաքացիությունից:

Իրականում խնդիրը, իհարկե, անձնագրերը չեն. բուն հարցը քաղաքական է: Խնդիրն այն է, որ Սյամոյին էլ, Նիկոլին էլ նախ՝ Հայստանում տնավորվող արցախցիներ պետք չեն, ապա՝ պետական համակարգում առավել ևս նրանք ավելորդ են: Պատճառը, բնականաբար, վախն է, որ հանրության ոչ նիկոլական սեգմենտի ամենավառ ներկայացուցիչները կարող են հայտնվել մի համակարգում, որը քաղաքական առումով իշխանությունների համար կենսական է. հենց պետական համակարգն է, որ ՔՊ-ին ապահովում է քաղաքական որոշակի ռեսուրսով:

Այսպիսով աշխատունակ արցախցիներին մնում է միայն մտածել արտագաղթի, եթե կուզեք՝ կրկնակի բռնագաղթման մասին, ինչը Սյամոյի սրտովն է, քանի որ հենց նա է Նիկոլի իշխանության պահպանման հարցում ամենաշահագրգիռը, հենց նա է, որ առանց «առաջին տիկին» Հակոբյան Աննայի իր ապագան չի պատկերացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել