Որպես հասարակական գործիչ ներկայացող Առուստամյան Գևորը, որ իրականում հադիսանում է ընդամենը Սյամոյի դուրսպրծուկներից մեկը, սեփական շեֆին գովազդելու շրջանակներում մի համեմատություն է արել օգտագործված ապրանքի ու օգագործվող գործիչների միջև՝ նկատելով, որ երբ առարկան կամ սուբյեկտը դառնում է ոչ պիտանի, անպայմանորեն դեն է շպրտվում՝ միաժամանակ պնդելով, թե հերոսների պարագայում այդ օրենքը չի գործում:

Հասկանալի՞ է, չէ՞, ում է նկատի ունեցել այս անիմաստ արարածը՝ «հերոս»-ի տակ. Սյամոն է, փաստորեն, այն «հերոսը», որը երբեք չի կորցնում իր պիտանելիության ժամկետը՝ըստ Գևորի: Բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ հեոսն է Սյամոն, թուրքի՞, Հակոբյան Աննայի՞, թե՞ մեկ այլ սուբյեկտի, քանի որ համենայն դեպս արցախցիների կամ հայերի հերոս նա օբյեկտիվորեն չի կարող համարվել, և ինքն էլ դրա մասին շատ լավ գիտի. բնավ պատահական չէր, որ 44-օրյայից հետո կամովին հանձնեց իր համապատասխան կոչումն ու սկսեց հաշվել փողերը՝ միաժամնակ ապագայի վերաբերյալ ծրագրեր կազմելով:

Ինչ ծրագրեր էլ Սյամոն կազմի, մեկ է՝ դրանք չեն իրականանալու, քանի որ «հերոս» Սյամոյի պիտանելիության ժամկետը շատ մոտ է ավարտին, իսկ եթե հույսը Նիկոլն է, ապա նկատենք, որ Նիկոլի վրա հույս դրած դեռ ոչ մի արարած այս կյանքում չի խերվել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել