«Հանրային գործիչ» Առուստամյան Գևորը, որ ստանձնել է Սյամոյի հանրային դատապաշտպանի դերը, կեղծիք է համարել այն տեղեկությունը, ըստ որի՝ ադրբեջանցիները սպառնացել էին պատերազմով այն դեպքում, եթե իշխանությունը Սամոյին տրվեր ու հայտարարել է, որ չկա որևիցե ձայնագրություն կամ այլ փաստ, որը կապացուցի, որ թուրքերը դեմ են եղել Սյամոյին իշխանություն տալուն:

Հիմա այս հայտարարությունը սովորական մարդը որպես ինչի՞ մասին վկայություն պետք է ընդունի, արցախյան իշխանությունների իշխանատենչությա՞ն, թե՞ Սյամո-Ադրբեջան քիրվայության:

Փաստորեն՝ սյամոյական պրոպագանդան զբաղվում է ինքնավնասմամբ՝ բացահայտելով Ադրբեջան-Սյամո գաղտնի կապերը. եթե Բաքուն իրականում շահագրգիռ է եղել, որ Սյամոն Արցախում վերցնի իշխանությունը, ապա դա ուղղակիորեն նշանակում է, որ Սյամոն Ադրբեջանի ագենտն է, ինչպես ասենք Նիկոլը: Երկրներն այս կամ այն մարդու օգտին լոբբինգով զբաղվում են միայն այն դեպքում, երբ տվյալ մարդը գլխավորապես արտահայտում է ոչ թե սեփական ժողովրդի, այլ օտարի շահը:Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝եթե Սյամոյի հովանու ներքո թուրքը հայերին խաղաղ ու բարգավաճ կյանք էր խոսատանում, ապա ի՞նչն էր նրանց խանգարում Շահրամանյանի առաջարկով Սյամոյի հետ բանակցել ու ընդհանուր լեզու գտնել: Չէ՞ որ Շահրամանյանը պատրաստ էր իշխանությունն էլ, բանակցային լիազարություններն էլ փոխանցել Սյամոյին, բայց թուրքերը դրան դեմ են եղել ու շարունակել են զենքի ուժով իրենց խնդիրները լուծել:

Այնպես որ՝ Սյամոյի պրոպագանդիստ Գևորի հայտարարությունը պետք է կարևոր ինքնախոստովանություն համարել՝ արձանագրելով Սյամոյի անօրինակ նեղմտությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել