Սյամոյական քարոզչությունը նոր հորիզոններ է նվաճում: Մասնավորապես՝ մեջտեղ է նետվել այն թյուր պնդումը, թե իբր Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյությունը ոչ միայն լավ չի ընկալվի Ադրբեջանի կողմից, որը կարող է այդ պատրվակով իբր պատերազմ հրահրել, այլև՝ աշխարհի՝ նետելով Հայաստանին դիվանագիական անդունդը, և սա՝ այն դեպքում, երբ, ըստ այդ քարոզչիների, ներկայումս Հայաստանի դիրքերը բանակցային սեղանին չափազանց ամուր են ու բարենպաստ:

Սյամոն, իհարկե, դիվանագիտությունից հեռու մեկն է. որպեսզի գոնե ինչ-որ չափով գլուխ հանես այդ ոլորտից, նախ պետք է կրթված լինես, իսկ Սյամոն, ինչպես հայտնի է, չոբանի մեկն է՝ սրա-նրա բանը բերանն առած:

Հարց է ծագում՝ հատկապես ինչի՞ց են բխեցնում Սյամոյի քարոզիչները, երբ հայտարարում են, թե իբր Հայաստանի բանակցային դիրքերը ամուր են: Փաստն այն է, որ այսօր Անդկովկասում գերիշխող երկիրն Ադրբեջանն է, դատելով ասենք օրերս Հայաստան ժամանած Բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Բավքի վերաբեյալ Արևմուտքին հղած թրքամետ ուղերձից, Բաքվի դիքրերը գնալով միմիայն հզորանալու են. այդ հարցում շահագարգիռ են Լոնդոնում՝ ելնելով սեփական էներգետիկ շահերից: Կամ ի՞նչ բանակցյաին դիրքերի ամրության մասին կարող է խոսք լինել, երբ Նիկոլը ներկա պահին հանդես է գալիս բացառապես միակողմանի կատարածուի դերում: Հա, երևի ֆրանս-ադրբեջանական հարաբերություներում նկատվող սառնությունն է Սյամոյին ջերմացրել ու ստիպել սխալ հետևություններ անել:

Տրամբանությունը շատ պարզ է՝ որքան զիջողական է Հայաստանի կեցվածքը, այնքան ավելի է լկտիանում Իլհամը: Իսկ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների գոյութան արգելքը Ադրբեջանի պահանջն է, որը փորձում են կատարել Սյամոն ու Նիկոլը՝ տերերին չզայրացնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել