Ladynews.am-ը գրում է.

Այս գեղեցիկ նախաճաշը վայելելու համար անհրաժեշտ է նախ առանձին-առանձին պատրաստել բեզեն ու կրեմը:

Բեզեի համար անհրաժեշտ մթերքներն են`

1. 2 սպիտակուց
2. 150 գր շաքարավազ:

Կրեմի համար անհրաժեշտ է՝

1. 150 գր պանիր
2. 50 մլ սերուցք (33-35 տոկոսանոց)
3. 100 գր շաքարավազ;
Տանը պետք է լինեն նաև երկու-երեք տեսակի մրգեր՝ ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը.

Բեզե

1. Սպիտակուցները մի պտղունց աղով լավ հարել:
2. Ավելացնել շաքարավազը:
3. Հարել մինչև «ենթարկվող» պնդություն ստանալը:


4. Խոհանոցային ներարկիչի միջոցով ստացված բեզեից պատրաստել մոտ 4 սմ տրամագծով կլորակներ:

5. Կլորակների եզրագծով էլի մի շերտ բեզե դնել, որպեսզի հետո կրեմը չթափվի վրայից:


6. Ստացված բեզեները տեղափոխել ջեռոց և չորացնել 1 ժամ 100 աստիճան ջերմության պայմաններում:

Կրեմ

1. Սերուցքն ու շաքարավազը միասին լավ հարել:
2. Ավելացնել պանիրն ու շարունակել հարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել