Խանումյան Հայկը, պարզվում է, օգնականներ է ձեռք բերել հանրային կարծիքի մանիպուլյացիայի հարցում՝ փորձելով առավել համոզիչ դարձնել Սյամոյի հայադավ թեզերը:
Մասնավորապես՝ որպես Արցախի հասարակական գործիչ ներկայացող ոմն Առուստամյան Գևոր է մեջտեղ ընկել՝ պնդելով՝ ոչ միայն Հայաստանի համար կարող են շատ վատ հետևանքներ լինել, եթե պահպանվեն Արցախի պետական ինստիտուտները, այլև դրանք նեկայիս տեսքով պահպանելն առհասարակ լրիվ անիմաստ է, ուստի կարող են ընդամենն ինչ-որ ՀԿ-ի կարգավիճակով գոյություն ունենալ, սակայն առանց ներկայիս դեմքերի: «Երկիրն էդ օրը գցած, Արցախը հանձնած, եկած ստեղ՝ փորձում են իրանց լիազորություները, չգիտեմ, պետական լծակներից օգվելով՝ իրենց անձնական խնդիրները լուծելու համար…էս ձևի մարդիկ, ընդհանրապես ինձ թվում ա, պետք չի, որ շարունակեն կառավարել կամ լինել նմանատիպ կառույցներում»,-մասնավորևապես՝ պնդել է Խանումյան Հայկի գաղափարակիցը յութուբյան ալիքներից մեկի եթերւմ:
Ակնհայտ է, որ Առուստամյան Գևորը, որի ծագումնաբանությունը պետք է դեռ պարզել, իր խոսքում թիրախավորել է հատկապես Սամվել Շահրամանյանին՝ մարդ, որին Սյամոն իր անձնական հակառակորդն է համարում. վերացնելով Շահրամանյանին իր ճանապարհից՝ Սյամոն հույս ունի ստանձնել արցախցիների առաջնորդի դերը՝ դրա անվան տակ լուրջ փողեր բռնելով:
Այն, որ Խանումյան Հայկի փոխարեն հիմա էլ թունավոր գաղափարներ են սկսում տարածել նման անհայտ դեմքերը, խոսում է սյամոյական քարոզչութան ձախողման մասին: Սյամոն երևի կարծում է, որ հանրությանն ինչ-որ թարմ դեմք դեմ տալով կարող է իր գաղափարներով թունավորել մարդկանց, աղքատացնել Արցախի իշխանությունների ռեսուրսը:
Սյամոն արմատապես սխալվում է. խնդիրը ոչ թե թարմ կամ նեխած դեմքեր մեջտեղ բերելն է, այլ՝ նեխած գաղափարները, որ Սյամոյին ոչ մի տեղ չեն տանելու, ոչ մի արդյունք չեն ունենալու, քանի որ այն, ինչ ՔՊ-ի պատվերով փորձում է ամեն գնով առաջ տանել Սյամոն, դեպի ոչ մի տեղ չառաջնորդող կործանարար ուղի է, և դա շատ լավ հասկանում են ոչ միաին արցախցիները, այլև հենց Հայաստանի հանրության ակտիվ, դատողության հետ խնդիրներ չունեցող զանգվածները:

Սյամոն ընդամենը վարկաբեկում է ինքն իրեն՝սեփական ապագայի վրա «քար գցելով»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել