Սյամոյի հիմնական քարոզչական թեզերից մեկն էլ այն է, թե իբր մեկօրյա պատերազմին նախորդած շրջանում արցախյան իշխանությունները վարում էին ռադիկալ քաղաքականություն՝ դեմ լինելով Բաքվի հետ որևիցե երկխոսության: Այնինչ, ըստ Սյամոյի, ինքը, որ հանդես էր գալիս ավելի մեղմ դիրքերից, կարող էր կառուցողական երկխոսության մեջ մտնել թուրքերի հետ՝ խուսափելու համար աղետ գուժող սցենարից:
Այնինչ իրերրի օբյեկտիվ վերլուծությունը փաստում է, որ Սամվել Շահրամանյանը երբեք հանդես չի եկել խիստ ռադիկալ դիրքերից: Գուցե Արայիկ Հարությունյանի պարագայում նման պնդումն ինչ-որ իմաստով կարող է ճիշտ լինել, բայց Շահրամանյանի դեպքում՝ ոչ. Շահրամանյանը Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ, ինչպես վկայում են Արցախի ԱԺ որոշ պատգամավորներ, վստահեցրել էր, որ մտադիր է ամեն ինչ անել՝ երկխոսություն սկսելու Ադրբեջանի հետ. Աղդամի ճանապարհի բացումը չխոչընդոտելը այդ երկխոսությանը միտված առաջին քայլերից էր: Շահրամանյանն ի սկբանե փորձում էր միջազգային մեխանիզմների շրջանակներում Բաքվի հետ բանակցություններ սկսել, իսկ եթե չստացվի նման մեխանիզմների ներքո երկխոսություն վարել, ապա Արցախը գնալու էր Բաքվի հետ ուղիղ երկխոսության: Այս առումով նա չնայած գնաց այդ քայլին, սակայն Բաքվում արդեն կար հստակ որոշում՝ անելու այն, ինչ որ արեցին:
Հետևություն՝ Սյամոն անբարո «մուտիտներով» է զբաղված՝ պնդելով, թե ինքը կարող էր իրավիճակ փրկել, եթե իրեն վստահվեր Արցախի նախագահի պաշտոնը: Շահրամանյանի մեկնած ձեռքը Բաքուն նպատակամիտված կերպով այդպես էլ չսեղմեց, Սյամոյի ձեռքն ինչո՞ւ պետք է սեղմեր, ի՞նչ մի առանձնահատուկ բան կար Սյամոյի մեջ, որը պետք է ստիպեր թուրքերին համակերպվել Արցախի հողում հայկական տարրի գոյության հետ:
Սյամոն ընդամենը փորձում է նման հնարքներով արցախցիների մոտ էժանագին վարկանիշ ձեռք բերել, ինչը, իհարկե, ապարդյուն ջանք է՝ նրան ոչ մի լավ բան չխոստացող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել