Խանումյան Հայկը, պատասխանելով հարցին՝ Արցախում հանդիսանալով նախարար՝ ինչո՞ւ ժամանակին թույլ չտվեց, որ Աղավնոյի, Սուսի ու Բերձորի բնակիչներն իրենց տներն այրեն, եթե այսպես թե այնպես հայերը պետք է լքեին իրենց հայրենիքը, հայտարարել է, թե թույլ չի տվել, քանի որ «տների վառելու գործընթացը» չէր հասկանում:

Փաստորեն՝ բացի դավաճան Սյամոյի պուդելը լինելուց խանումյան հայկը նաև տգետ է, տհասի մեկը: Չունի գլխում էրկու կոպեկի խելք՝ հասկանալու, որ մարդիկ հաճույք ստանալու մղումից ելնելով չէ, որ այրում են իրենց տները հողը թշնամուն հանձնելուց առաջ: Նրանք դա անում են, քանի որ չեն ցանկանում, որ տասնամյակներով իրենց արած-դրածը վայելեն Սյամոյի կարդաշները, նրանք չեն ցանկաւոմ ակամա նպաստել հայկական հողերում թուրքերի վերաբնակեցմանը, չեն ցանկանում ազատել Ադրբեջանը ծախսերից:

Խանումյան Հայկի տխմարությունը, իհարկե, ունի իր օրգանական բացատրությունը. Սյամոյի ստրուկից ուրիշ ի՞նչ կարելի էր սպասել: Սյամոյի համար թուրքը հո թշնամի չէ: Ըստ Սյամյի՝ թուրքը հարևան է, հետևաբար՝պետք է կուլտուրական վարվել՝ դուրս գալուց առաջ ոչ թե այրելով տները, այլ դրանց բանալիները դնելով «դռան շորի» տակը, որ թուրքը գա, բացի դուռն ու պղծի հայի հողը:

Ո՛չ Խանումյան Հայկը, ո՛չ էլ նրա Սյամո շեֆը երբեք չեն հասկանա Արցախցու ցավը, քանի որ ընդամենը թրքացած վիժվածքներ են, որոնք այս արյունոտ պատմության մեջ հետապնդում են լոկ իրենց շահը՝ Իլհամի շահը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել