Լսելով Սյամոյին ու նրա թուլեքին, որոնք պնդում են, թե իբր Սյամոն այնքան հզոր կերպար է, որ նրա հաղթարշավը խոչընդոտելու համար կարիք է զգացվել արցախյան բոլոր քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի ու միասնական ճակատով հանդես գալու՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե մանրապճեղ Սյամոն այնպիսի մի գիգանտ է, որին տապալելու համար իսկապես նման ճիգերի անհրաժեշտություն է զգացվել: Բայց արդյո՞ք:

Ո՞վ կարող է հավակնել քաղաքական գիգանտ կոչվելու պատվին: Քաղաքականության մեջ գոնե դույզն-ինչ տեսանելի լինելու համար պարտադիր է մի չափազանց էական ատրիբուտ՝ հանրության կողմից ինչ-որ չափով ընկալելի լինելը: Սա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը հավակնում է քաղաքական գործոն դառնալ, ապա գոնե ասենք մի քանի հազարանոց միտինգ կազմակերպելու հարցում պետք է առանձնակի դժվարություններ չունենա:

Սյամոյի միտինգն ո՞վ է հիշում: Դա իսկապես անմոռանալի իրադարձություն էր Արցախում, քանի որ իրեն «ալֆա սամեցի» տեղ դրած էս պ*ց ծծողը մի քանի հարյուր հոգուց ավել մարդ չէր կարողացել հավաքել՝ չկայացած միտինգից հետո ստիպված լինելով վերախմբագրել իր ունեցած այն պլանները, որոնց մասին ինտերվյուներում հաճախ էր մեծ-մեծ խոսում ու ստեղծում իրական քաղաքական գործոնի տպավորություն:

Հիմա այս ամենը հաշվի առնելով՝որքանո՞վ է հավաստի Սյամոյի սիլիկոնե խաղալիք Խանումյան Հայկի այն պնդումը, թե իբր ճակատագրական օրերին արցախյան ողջ քաղաքական դաշտը համախմբվել էր ընդդեմ Սյամոյի: Եթե մեկը չունի ժողովրդրի վստահությունը, եթե մեկը վարկաբեկվել է ամբողջովին, իրենից որևիցե քաղաքական վտանգ կարո՞ղ էր ներկայացնել: Սյամոն կա՞ր էնքան, որ քաղաքական ուժերը վախից միաբանվեին իր դեմ: Պատասխանն ակնհայտ է:

Չի կարող ու չի էլ կարողանալու, ինչի պատճառով, ի դեպ, Նիկոլից ունեցած կախվածությունը երբեք չի վերանալու՝ միմիայն խորանալով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել