Խանումյան Հայկը հայտարարել է, թե արցախյան քաղաքական ուժերի միավորման համար անհրաժեշտ սոսինձը Սյամոն է  հանդիսացել. չցանկանալով գնալ Սյամոյի մատնանշած ճանապարհով՝ թուրքերի հետ երկխոսության՝ դեմ դուրս եկան նրան ու այդպիսով կործանեցին Արցախը: 

 

Սյամոն, փաստորեն, մարդկանց լրիվ էշի տեղ է դրել՝ կարծելով, թե որքան կեղծիք ու ստոր սուտ արտաթորեն իր խոսնակները, այնքան մեծ է հավանականությունը, որ իր վարկանիշը կարող է բարձրանալ, իսկ ասենք Շահրամանյանինը՝ իջնել: Իսկ իրականությունն այն է, որ սթափ դատող քաղաքական ուժերը համախմբվել էին ոչ թե ընդդեմ Սյամոյի, ինչպես բարբաջել է վերջինիս կեղտոտ թաշկինակը, այլ՝ ադրբեջանական օրակարգի. ի տարբերություն Սյամոյի, որը թուրքերի հետ հմուտ քիրվայություն անելու հարցում մրցակիցներ չունի, Արցախի քաղաքական ուժերը չէին ցանկանում իրենց ու ժողովրդին դարձնել Իլհամի հպատակները՝ շատ լավ կանխատեսելով դրանից բխող հետևանքները: Արցախի առողջ քաղաքական ուժերի ու ժողովրդի՝ Իլհամին ցուցաբերած դիմադրությունը միանգամայն արդարացված էր ու տեղին, այլ հարց, որ պայմանավորված գլխավորապես արտաքին գործոններով՝ այդ դիմադրությունը տապալվեց՝Սյամոյի բերանը լեզու դնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել