Սյամոյի հաչան շուն Խանումյան Հայկը հայտարարել է, թե Արցախի նախագահների ու մյուսների՝ Բաքվի բանտում հայտնվելու մեղավորը Արցախի նախագահ Շահրամանյանն է. կարևոր պետական գաղտնիքներ կրող անձանց հայտնվելը Բաքվի բանտում, ըստ նրա, պետք է լուրջ քննության առարկա դառնա, ու Շահրամանյանը պետք է պատժվի՝ նման բան թույլ տալու համար:

Փաստորեն՝ Սյամոն փորձում է տպավարություն ստեղծել, թե իբր մտահոգ է Արցախի նախագահների գերեվարման փաստով, թե իբր այնքան է կարևորում Արցախի կամ Հայաստանի շահը, որ պետական գաղտնիքներ կրող մարդկանց գերեվարվելը համարում է իսկական աղետ: Մինչդեռ իրականությունը բոլորովին հակառակն է. Սյամոն վաղուց էր երազում այդ մարդկանց տեսնել ադրբեջանական բանտում, քանի որ հենց նրանց է մեղադրում սեփական կարիերայի կործանման, Արցախից հեռացվելու և այլ ձախողումների համար:

Մյուս կողմից՝ տալով Շահրամանյանի անունը՝ Խանումյան Հայկն ակնհայտորեն արհեստականորեն փորձել է թիրախավորել նրան, վակաբեկել՝ ստեղծելու տպավորություն, թե ոչ միայն ոչինչ չի արվել՝ կատարվածից խոսափելու, այլև դեռ մի բան էլ Շահրամանյանն ինքն է նպաստել մարդկանց գերեվարմանը: Սյամոն փորձում է վարկաբեկել Շահրամանյաին՝ նպատակ ունենալով նսեմացնել նույնիսկ ոչ այնքան նրա անձը, որքան Արցախի պետական ինստիտուտները, որոնց թշնամին է ինքը՝Նիկոլի հետ միասին:

Սյամոն քայքայիչ քարոզչություն է տանում՝ոչ միայն քողարկելու սեփական մեղքը, այլև վարկաբեկելու այն մարդկանց, որոնց համարում է մրցակից ու քաղաքական ախոյան: Հետևաբար՝ չարժե զոհ գնալ նման ստոր քարոզչության:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել